Այս բոլոր դեպքերում բարելավելով տեղային արյան շրջանառությունը , խթանում ենք եղունգի աճը , և եղունգը սկսում է աճել ավելի արագ ու առողջ
Ի՞նչ հակացուցումներ ունի.
Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.
Դիաբետիկ ոտնաթաթը հանդիսանում է շաքարային դիաբետի բարդություն։ Այդպիսի պացիենտներին անհրաժեշտ է ոտնաթաթերի խնամքի յուրահատուկ մոտեցում, քանի որ զգայունության խանգարման և ստորին վերջույթների զարկերակների մագիստրալ արյունամատակարարման նվազեցման հետևանքով մաշկային ծածկույթների յուրաքանչյուր վնասվածք ուշ է լավանում։ Ցավոք ոտնաթաթերի սխալ խնամքը և բժիշկի խորհրդատվությանը չհետևելը բերում են վերքերի հետագա ինֆեկցման, խոցերի առաջացման և ի վերջո՝ փտախտի զարգացման։ Պացիենտները պետք է յուրահատուկ ուշադրություն դարձնեն ճիշտ կոշիկի ընտրությանը։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում խոցերի առաջացման նպաստող գործոն է հանդիսանում կոշիկով շփումը։ Մասնագետ-պոդոլոգի կողմից բուժական կոշիկների ճշգրիտ ընտրությունը նպաստում է լավացման պրոցեսի արագեցման։ Պացիենտները հաճախ դժվարանում են ինքնուրույն իրականացնել ոտնաթաթերի խնամքը, քանի որ շաքարային դիաբետը մեծամասամբ ուղեկցվում է մարմնի ավելորդ քաշով, տեսողության սրության իջեցմամբ, նյարդաբանական խանգարումներով և այլն։ Ներաճած եղունգները, կոշտուկները, ոտքերի սնկային հիվանդությունը, չոր մաշկը, հիպերկերատոզները (կոշտուկներ), եղնգաթերթիկիի մգացումը դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի ժամանակ անհրաժեշտություն են առաջացնում այցելելու մասնագետ-պոդոլոգի։ Այդ պատճառով խիստ կարևոր է հաժախել դիաբետիկ ոտնաթաթի հիվանդասենյակներ՝ պոդոլոգիական խնամք ստանալու համար։
Պոդոլոգիական խնամքը (գործիքային ոտնահարդարում) շաքարային դիաբետով պացիենտների համար հանդիսանում է ոտնաթաթերի և եղնգաթերթիկի մշակման ամենաանվտանգ և ատրավմատիկ տարբերակը։ Այս եղանակը թույլ է տալիս հեռացնել հիպերկերատոզները, կոշտուկները՝ առանց շրջակա առողջ հյուսվածքի վնասման։ Եղունգների և մաշկի մշակումը կատարվում է յուրահատուկ զգուշությամբ՝ ուշադրություն դարձնելով առկա բոլոր խնդրային օջախներին։
Ոտնաթաթերի մշակումը բաղկացած է մի քանի փուլերից
1․ Ոտնաթաթերի զննում և մանրէազերծում,
2․ Եղնգաթերթիկի մշակում,
3․ Հատուկ գլխադիրների օգնությամբ, հիպերկերատոզների հեռացում,
4․ Ոտնաթաթերի վերջնական հղկում,
5․ Խնամքի հատուկ քսուկների օգտագործում,
Գործիքային ոտնահարդարումը կատարվում է միայն փորձառու մասնագետ-պոդոլոգի կողմից, ով ունի բժշկական գիտելիքներ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով պացիենտների բուժման և վարման մեջ։ Պացիենտներին անհրաժեշտ է պահպանել ոտնաթաթերի առողջ վիճակը՝կատարելով պոդոլոգիական խնամք, որպեսզի կանխվի բարդությունների առաջացումը։
Դիաբետիկ ոտնաթաթով պացիենտների ոտնաթաթերի պոդոլոգիական խնամքը
Շաքարային դիաբետով պացիենտների մեծամասնության մոտ նկատվում են ոտքերի սնուցման խանգարումներ՝ ոտնաթաթերի ոսկրահոդային հատվածների փոփոխության շրջանում։Այդ փոփոխությունները դրսևորվում են ոտնաթաթերի մաշկի եղջերացման բարձրացմամբ առավելագույն ճնշման տեղերում, հիպերկերատոզի, իսկ հետագայում նաև վարակի համար մուտքի դուռ հանդիսացող ճաքերի ձևավորմամբ։Այս փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն արյունամատակարարման ձևափոխմամբ, այլ նաև նյարդաթելերի ախտահարմամբ (դիաբետիկ նեյրոպաթիա)։Նյարդավորման նվազումը ոչ միայն իջեցնում է պացիենտի ոտնաթաթերի մաշկի զգայունությունը,այլ նաև խախտում է ոտնաթաթի քրտնա- և ճարպագեղձերի նորմալ աշխատանքը, որը հանգեցնում է արտահայտված չորության և հետագայում նաև հիպերկերատոզի ձևավորման։
Շաքարային դիաբետով բոլոր պացիենտները կարիք ունեն հսկողության տակ լինել, նույնիսկ եթե ոտնաթաթերի տեսանելի փոփոխությունները բացակայում են։ Մասնագետն իրականացնում է զգայունության հիմնական տեսակների, արյունահոսքի տիպի գնահատում , ինչը թույլ է տալիս վաղ շրջանում, մինչ ոտնաթաթերի խոցային դեֆեկտների ձևավորումը, հայտնաբերել դիաբետիկ ոտնաթաթի առաջացման ռիսկի խմբում գտնվող պացիենտներին և ժամանակին սկսել բուժումը։Մասնագետն իրականացնում է նաև ոտնաթաթերի մշակում՝ իրականացնում է արտահայտված հիպերկերատոզների հեռացում, անց է կացնում խոցային դեֆեկտների մշակում, ցուցումներ է տալիս ախտահարված վերջույթի վրա ընկնող ծանրաբեռնվածության նվազեցնելու համար,հակացուցումների բացակայության պայմաններում պատրաստում է անհատական ապաբեռնավորող վիրակապեր։
Առանց բարդությունների շաքարային դիաբետ ունեցող պացիենտները , որոնք չեն մտնում դիաբետիկ ոտնաթաթի ձևավորման ռիսկի խմբում, պետք է տարեկան առնվազն 1 անգամ զննում անցնեն։Բարդությունների առկայության, ստորին վերջույթներիի արյունահոսքի հաստատված խանգարման դեպքում- բուժզննումներն անհրաժեշտ է իրականացնել ավելի հաճախ՝ տարեկան 2-4 անգամից ոչ պակաս, կամ ավելի հաճախ՝ գանգատների կամ ցուցումների առկայության դեպքում։
Մեր կենտրոնում դիաբետիկ ոնաթաթի բուժման մոտեցումը կոմպլեքսային է (բազմապրոֆիլ)․
Պացիենտի զննումն իրականացվում է հետևյալ մասնագետների կողմից՝
Սնկային եղունգների բուժման համար առաջարկվում է․
Քո արևային հետքը․․․
Եթե դուք ունեք․
Ապա մեր մասնագետները կարող են այդ խնդիրը լուծել հաշված րոպեներում։ Իրականացնում ենք դեֆորմացված, չաճող եղունգների տեսքի վերականգնում՝ եղունգի պրոթեզավորում։
Եղունգի պրոթեզավորումը եղունգի էսթետիկ տեսքի վերականգնումն է հատուկ բժշկական նյութերով։ Պրոթեզավորումը կատարվում է եղունգի անկանոն աճի, սնուցման խանգարման և դեֆորմացիայի ժամանակ։ Պրոթեզավորումն իր մեջ ներառում է նաև եղունգի բացակայության արդյունքում առաջացած թմբիկի իջեցում։ Հակացուցված է պրոթեզավորումը կատարել վերքային մակերեսի, սնկային ախտահարման, պրոթեզավորման նյութերից ալերգիաների և եղունգի ամբողջական բացակայության դեպքում։ Եղունգը պրոթեզավորած վիճակում կարելի է պահպանել 1,5 ամսից ոչ ավել, հակառակ պարագայում կարող է եղունգը վնասվել, ինչպես նաև սնկերի և բակտերիաների զարգացման համար լավ միջավայր է ստեղծվում։
Եղունգի պրոթեզավորման համար օգտագործվող նյութերը
Պրոթեզավորումը նպաստում է եղունգի աճին և եղնգաթերթիկի բնական աճի վերականգմանը։
Միջամտությունը
Պոդոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Ոտքերի և մատների տարբեր դեֆորմացիաների շտկման համար նշանակվում են միջմատային օրթոզներ։ Դրանց օգտագործումը թույլ է տալիս թեթևացնել ցավը, վերադարձնել ոտքը ճիշտ դիրքի և վերականգնել ոտնաթաթի ֆունկցիոնալությունը:
Մեր կենտրոնում անհատական օրթոզների պատրաստմամբ զբաղվում է պոդոլոգը։ Յուրաքանչյուր օրթոզ պատրաստվում է կախված ոտնաթաթի անհատական առանձնահատկություններից:Այցելուն գտնվում է մասնագետի հսկողության տակ։ Պարբերաբար կատարվող զննումները հնարավորություն են տալիս գնահատել ոտնաթաթի անհատական օրթոզներով բուժման արդյունքը և անհրաժեշտության դեպքում կատարել շտկումներ։
Բուժման ընթացքում ցավը նվազում է, այտուցը թուլանում է, մատները աստիճանաբար վերադառնում են իրենց ֆիզիոլոգիական դիրքին։
Որպես կանոն, մատների դեֆորմացիան տարբեր տեսակի հարթաթաթության հետևանք է։ Ոտնաթաթի օրթոպեդիկ խնդիրների բուժման ժամանակ առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրթոզների հետ համատեղ օգտագործել օրթոպեդիկ ներդիրներ։
Ոտնաթաթի կինետիկ մերսումը կատարվում է ոչ միայն բուժական նպատակով,այլ նաև ծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով։
Հակացուցումներն են մաշկի վերքային մակերես, խոցային վերքեր, անոթային անբավարարություն (վարիկոզ)։
Երբ փայլում է քո առողջությունը ․․․
Սնկային լաբորատոր հետազոտությունը կատարվում է մանրադիտակային մեթոդով։ (Micros, Austria) Սնկային ախտահարման ժամանակ բուժումը արագացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար շատ կարևորվում են պոդոլոգիական մշակումները։ Հելիոս բժշկական կենտրոնում պոդոլոգիական մշակումները իրականացվում են բարձորակ, գերմանական, հակասնկային բաղադրությամն նյութերով։ Մշակումների պարբերականությունը որոշում է մասնագետը՝ կախված ախտահարման խորությունից։ Սովորաբար կատարվում է ամիսը մեկ անգամ