ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ
ԻՄ ՄԱՍԻՆ
- Ջուրը /Մաշկաբանություն, էսթետիկ բժշկություն, էսթետիկ վիրաբուժություն,
- Օդը /Կլինիկական բժշկություն/,
- Կրակը /ՍՊԱ/,
- Հողը /Պոդոլոգիա/,
- 4 տարերքների ամբողջությունը՝ Ուսումնական կենտրոն
Բարև։
Դու «Հելիոսում» ես...
ԻՄ Արժեքները
ՄԻՇՏ ԼԻՆԵԼՈՒ Է՝
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ`
տարիների փորձ
Երջանիկ Հաճախորդներ
Մրցանակ
ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Ես գրավել եմ Հայաստանի առողջապահական համակարգում իմ ուրույն տեղը։
Համերաշխ եմ գաղափարակից կազմակերպությունների հետ և պատրաստ եմ համագործակցության։
Ինձ մոտ են հրավիրված լավագույն մասնագետները։
Նորարար են մոտեցումները։
Արդիական են սարքերը՝ ընտրված գիտական փորձի վրա։
Բուժումն ու խնամքը երկարատև արդյունքի համար են։
Երաշխավորված է բացարձակ ստերիլությունը։
Կբուժեմ ու կխնամեմ քեզ՝ ոտքի ծայրից մինչև մազերի ծայրը։
Ինձ հետ միշտ ջերմ է։
Գեղեցկությունն առողջությամբ է լիանում։ Ինձ հետ կարող ես հաղթել ժամանակին։ Լինել քո լավագույն տարբերակը։ Կորցրած կետից վերադառնալ թափանցիկ լուսաբացին։
էսթետիկ բժշկական և էսթետիկ վիրաբուժական ծառայությունների լայն և նորագույն ընտրանին ապահովում են պրոֆեսիոնալ և մշտապես կրվթող մասնագետները։ Առողջ գեղեցկություն նվիրելն իմ մշակույթն է։
- Ոչ վիրահատական ուրվագծային շտկումներ /ֆիլլեր, բոտուլինոթերապիա, ներծծվող և հեղուկ թելեր/
- Էսթետիկ վիրաբուժական ծառայություններ /բլեֆարոպլաստիկա՝ կոպերի վիրահատական շտկում, ականջներիլոշտակության շտկում, կրկնակզակի շտկում/,
- Մաշկի երիտասարդացում /ապարատային և ներարկումային/, մարմնի մոդելավորում /ապարատային, մանուալ և լիպոլտիկ ներարկումներ/։
- Մաշկի խնամքներ
Առողջությունն ինքնին հաճույք է ստեղծում, ինչպես կրակը՝ ջերմություն։ Առողջության հաճույքն այնքան բնական է, որ արթնանալիս և քուն մտնելիս չենք մտածում նրա հնարավոր վտանգվածության շուրջ։ Մինչդեռ ապրելու ընթացքում ամեն ինչ կարող է պատահել։ Ես պատրաստ եմ վարակել քեզ առողջությամբ ու գեղեցկությամբ՝ ինչ էլ պատահած լինի քեզ հետ և ինչպես էլ որ գաս ինձ մոտ։ Ինձ վստահիր կյանքդ։ Ես անհնարինը հնարավոր դարձնելու մասին եմ։
- Մաշկաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Նյարդաբանություն
- Ախտորոշիչ լաբորատորիա,
- Ուլտրաձայնային և դուպլեքս հետազոտություն,
- Էսթետիկ գինեկոլոգիա
Վազք․ աշխատանք․ շտապ․ արագ։ Կանգ առ։ Շունչդ տեղը բեր։ Պառկիր։ Ստվերները ձգվում են մոմերի լույսից։ Եթերայուղերը քո մարմինն են ուզում։ Տրվիր ծաղիկների կարմիր խաղին։ Վայելքը քեզ համար է։ Ապրիր կյանքդ ինչպես հարկն է։ Ապրելիս հաճույք ստացիր։ Թրթռա մարմնի, մտքի և սրտի երիտասարդությունից։
Ոտքերն են տանում մարմինը։ Անտրտունջ անցնում են կրակների միջով, ջրեր են չափում կտրում։ Ոտքերը հետքեր են թողնում և կրում են անցածի հետքերը։ Նրանք արժանի են հատուկ խնամքի։ Ես կարող եմ նրանց նոր հմայք և ուժ հաղորդել, որ ունեին դեռ առաջին երազանքի ճանապարհին՝ առաջին քայլից առաջ։ Կարող ենք պատրաստվել նոր ճանապարհների՝ ազատ և տոկուն։ Ոտքդ ամու՛ր դիր հողին։ Պի՛նդ կանգնիր՝ ինչպես հարկն է։ Գնա՛ երազանքիդ ճանապարհներով։
Ձեռքերը մարմնի պոետիկ էլեգանտությունն են։ Նրանք չեն աղմկում՝ միայն ժեստեր։ Անշուշտ, ժամանակն իրենն է անում։ Բայց չէ՞ որ ես էլ իմն եմ անում։ Ինձ հետ եղիր, և ժամանակը մոտենալիս կհամբուրի քո ձեռքը։ Նա, իհարկե, կնկատի ձեռքերիդ թարմությունը, եղունգներիդ փայլը, և համբույրից առաջ անպայման կխոնարհվի։ Կնքիր ամենահամարձակ դաշինքն ու պայմանագիրը։ Ձեռքդ համարձակ մեկնիր սրտիդ ուզածին։ Վերցրու ուզածդ կյանքը։
ԱՐԵՎ՜ ԴԱՐՁԻՐ – ԱՐԵՎԱՀԱՄ – ԱՄՈՔԻՉ
Ամեն օրը հնարավորություն է նորից սկսելու։ Դու՛ ես ընտրողը զվարթ կյանքի։ Դու՛ ես գեղեցիկ և առողջ լինելու որոշում կայացնողը։ Հիմա դու գիտես այդ դուռը, որտեղ քո առողջ գեղեցկության ապագայի ժամացույցն է։ Ես մանրակրկիտ պատմեցի իմ մասին, որպեսզի դու հստակեցնես անելիքդ անմիջական փորձառության մեջ։ Հնարավորություններն ուրվագծված են քո առաջ՝ լինել թափանցիկ՝ ինչպես օդը, պինդ՝ ինչպես հողը, կենարար՝ ինչպես ջուրը, ջերմ /կամ բորբ/՝ ինչպես կրակը և ներդաշնակ՝ այս հիմնարար տարերքների խաղացկուն փոխակերպումներում։ Բոլոր տպավորիչ ներգործություններից, որոնց նկատմամբ ընկալունակ են սիրտը, ինտելեկտը և մարմինը, ամենաբնականն արևին ձգվելն է։ Անկախ եղանակից՝ բե՛ր քո արևը։ «Հելիոսում» արևի երգը միշտ վառ է։