Տրվի’ր արևի շողերին ․․․

Եթերայուղերի անուշ բույրի, ջրի նուրբ ցողերի, քնքուշ ծաղիկների, մոմերի հետաքրքիր լուսավորության ներքո վայելեք ձեր հանգիստը, իսկ զարմանահրաշ արարողակարգերը Ձեզ ամբողջովին կուղեկցեն քաղաքի լարված առօրյայից դեպի դրախտային աշխարհ, որտեղ ամեն ինչ միայն Ձեզ համար է:

Հանգստացնող և հաճելի ՍՊԱ ծառայությունները` թրմված բույսերի և եթերայուղերի բնական հավելումներով, կսնուցեն Ձեր մարմինը՝ տալով մետաքսյա նրբություն:

  • Պրոֆեսիոնալ մասնագետներ
  • Կատարյալ ստերիլ միջավայր
  • Բարձրակարգ նյութեր
  • Հաճելի մթնոլորտ

Թույլ տվեք Ձեզ վայելել հանգիստը Երևանի սրտում` «Հելիոս»  ՍՊԱ  կենտրոնում

Մասնագետի խորհրդատվությունն անվճար է

 

 

Ապարատային մոդելավորում

  • Starvac Dx Smart- հակացելյուլիտային, վակումանիվային մերսում
  • Hitop միոստիմուլյացիա
  • Ապարատային լիմֆոդրենաժ

ՍՊԱ

Մարմնի փիլինգներ

  • ԱՀԱ — ալֆա-հիդրպքսիդ թթուներ
  • Արոմափիլինգ SOTHYS
  • Փիլինգ SOTHYS
  • Փիլինգ ծովի աղով

Պարուրումներ

  • Նիհարեցնող պարուրում SOTHYS
  • Դետոքս պարուրում ջրիմուռային SOTHYS
  • Շոկոլադե պարուրում

Մարմնի խնամք SOTHYS ( Հակացելյուլիտային )

Մերսումներ

  • Դասական
  • Չինական Անմո
  • Չինական Գուաշա
  • Մերսում տաք քարերով
  • Մերսում տաք խխունջներով
  • Մերսում հղիների համար
  • Հակացելյուլիտային մերսում
  • Մեղրով մերսում
  • Դեմքի ՍՊԱ մերսում
  • Ոտնաթաթի մերսում

Մանուալ լիմֆոդրենաժ

Մարմնի ապարատային մոդելավորում

 

Ի՞նչ է ապարատային մարմնի մոդելավորումը.

Հելիոս բժշկական կենտրոնն առաջարկում է մանուալ և ապարատային նիհարեցման մեթոդներ: Ցանկանում ես ունենալ գեղեցիկ կազմվածք առանց ավելորդությունների, ապա այս մեթոդները հենց Ձեզ համար են:

Ի՞նչ խնդիրներ է լուծում ապարատային մոդելավորումը.

  • Ավելորդ քաշ
  • Ցելյուլիտ
  • Որովայնի առաջային պատի կախվածություն
  • Ծննդաբերությունից հետո մաշկի էլաստիկության վերականգնում
  • Ճարպային շերտի վերացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Վարել առողջ ապրելակերպ
  • Օգտվել առողջ սննդից

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Մաշկի գերզգայունություն/բորբոքային վիճակներ
  • Հղիություն
  • Կրծքով կերակրում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.

  • Հաճախականություն՝շաբաթը 3-4 անգամ
  • Կուրսը՝ 10 այց

Ի՞նչ է մաշկափոխանակությունը

Մաշկափոխանակությունը մաշկի մեռուկացած բջիջների հեռացումն է: Այն պարգևում է մաշկին թարմություն, էլաստիկություն և երիտասարդություն:

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Օգտագործել արևապաշտպան քսուքներ
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (2-7 օր)

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Հղիություն
  • Կրծքով կերակրում
  • Ալերգիկ սրացուներ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Բորբոքային պրոցեսներ
  • Խրոնիկ հիվանդություններ (փսորիազ, էկզեմա)
  • Լյարդի և երիկամների քրոնիկական հիվանդություններ

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.

  • Կախված փիլինգի տեսակից

Ի՞նչ տարբերակներ ենք առաջարկում մենք

  • AHA Փիլինգ

AHA կամ ալֆա-հիդրօքսիդ թթուներն առկա են շատ բույսերում. դրանցով հարուստ են խաղողը, շաքարեղեգը և այլն: AHA թթուներով հարստացված այս փիլինգը ներազդելով մաշկի խոր շերտերի վրա, նպաստում է մաշկի երիտասարդացմանը, հարթեցնում այն և նվազեցնում պիգմենտացիան:

  • Արոմա փիլինգ (SOTHYS)

Բալի և լոտուսի ծաղիկներից պատրաստված և դարչինով հարստաված այս փիլինգը բարելավում է մաշկի նյութափոխանակությունը և նպաստում մաշկի երիտասարդացմանը: Այս փիլինգը հարուստ է բնական միներալներով, որոնք նախատեսված են ցանկացած տեսակի մաշկի համար:

  • Փիլինգ Բրինձի փոշով (SOTHYS)

Բրնձի փոշուց պատրաստված փիլինգի այս տեսակը, նպաստելով մաշկի մահացած բջիջների հեռացմանը, թավշյա փափկություն է հաղորդում:

Այն ցուցված է նույնիսկ ամենազգայուն մաշկի համար:

  • Փիլինգ ծովի աղով (SOTHYS)

Այս փիլինգի հիմքում մանրացված ծովի աղը և շաքարային փոշին են, որոնք հատուկ փիլինգի համար նախատեսված քսուքի հետ խառնված շերտազատում և երիտասարդացնում են մաշկը՝ ապահովելով մաշկի թավշությունը:

  • Էկո-փիլինգներ

Էկո-փիլինգները պատրաստվում են բացառապես բնական միջոցներից, որոնք սնուցում են մաշկը՝ առողջ և երիտասարդ պահելով այն: