Էսթետիկ բժշկություն
մաշկաբանություն

Ի՞նչ է ուրվագծային պլաստիկան Մեթոդն իրենից ներկայացնում է հատուկ միջոցների` հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների ներարկում, որի շնորհիվ  վերականգնվում է  դեմքի տարբեր հատվածների կորցրած ծավալը, շտկվում են կնճիռները և  անհարթությունները: Հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերները համարվում են լավագույն միջոց վերոնշյալ խնդիրների լուծման համար: Արդյունքը պահպանվում է 8-18 ամիս:
Ի՞նչ խնդիրներ է լուծում ծավալային ուրվագծային պլաստիկան
  • Դեմքի ուրվագծի շտկում
  • Քիթ-արցունքային ակոս (աչքերի տակ)
  • Այտոսկրերի շրջանի շտկում
  • Քթի ոչ վիրահատական շտկում
  • Քիթ-շրթունքային ծալքերի շտկում
  • Պերիօրալ կնճիռների շտկում (բերանի շուրջ)
  • Շրթունքների ուրվագծի, ծավալի մեծացում և շտկում
  • Մարիոնետիգծի /բերանի անկյունային հատվածի իջեցման շտկում
  • Ճակատի հորիզոնական կնճիռների շտկում
  • Միջհոնքային կնճիռների շտկում
  • Ծնոտի շրջանի շտկում
  • Պարանոցի հորիզոնական կնճիռների շտկում
  • Ականջի բլթակի շտկում
Միջամտությունից հետո
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (7-10 օր)
  • Օգտագործել արևապաշտպան քսուք
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին օրը)
  • Խուսափել նույն օրը ջրի շփումից
  • Ներարկված հատվածներին ձեռք չտալ, չտրորել
  • Համապատասխան հատվածում չկատարել մերսումներ 1 ամիս
Ի՞նչ հակացուցումներ ունի
  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ է բոտուլինոտոթերապիան

Բոտուլինոթերապիան Ա տիպի բոտուլինոտոքսինի (Բոտոքս) ներարկումն է դեմքի ուրվագծի և դիմախաղային կնճիռների շտկման նպատակով՝ ոչ վիրահատական եղանակով: Դեղամիջոցի ազդեցությունը սկսում է ի հայտ գալ 2-10 օրից`  հասնելով իր առավելագույն արդյունքին  10-14-րդ օրվա ընթացքում: Մկանների կծկումների կարողությունը վերականգնվում է 3-6 ամսվա ընթացքում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում բոտուլինոտոքսինը

  • Միջհոնքային կնճիռներ
  • Ճակատի հորիզոնական կնճիռներ
  • «Սագաթաթ»՝ աչքերի շուրջ գոյացող կնճիռներ
  • Լատերալկնճիռներ /հոնքերի կողային հատվածների իջեցում/
  • Մարիոնետիգիծ /բերանի անկյունային հատվածի իջեցում/
  • Քթի ծայրի բարձրացում
  • Պարանոցի շրջանի կնճիռներ
  • Պերիօրալկնճիռներ /ծխողներին հատուկ ուղղահայաց կնճիռներ բերանի շուրջ/
  • Կզակի անհարթություններ
  • Ափերի,թևատակերի, ոտնաթաթի  հիպերհիդրոզ (գերքրտնարտադրություն)
  • Քրոնիկ միգրեն

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Մկանային համակարգի հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
  • Հոգեկան հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ՝ դեկոմպենսացված
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ո՞րքան ժամանակը մեկ կարելի է կատարե

  • 3-6 ամիս պարբերականությամբ

ՄԱՇԿԻ CO2 ԼԱԶԵՐԱՅԻՆ ՀՂԿՈՒՄ

 

Ի՞նչ է մաշկի CO2 լազերային հղկումը
Ժամանակակից միջամտություն է որի ժամանակ բարձր ջերմաստիճանը գեներացվում է CO2 լազերի միջոցով և կատարվում է մաշկի հղկում։
Ի՞նչ խնդիրներ է լուծում մաշկի  CO2 լազերային հղկումը

  • Անհարթ մաշկ
  • Հիպերպիգմենտային բծեր
  • Մանր կնճիռներ
  • Սպիներ
  • Գոյացություններ
  • Ստրիաներ
  • Մաշկի ոչ վիրահատական երիտասարդացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Օգտագործել արևապաշտպան և վերականգնող քսուկներ
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (14 oր)
  • Չօգտագործել այլ մաշկափոխանակման նյութ առանց մասնագետի թույլտվության

Միջամտությունից հետո հնարավոր է

  • Կարմրություն
  • Այտուց
  • Մաշկի ժամանակավոր չորություն
  • Վերքային մակերես

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Էպիլեպսիա
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  •  Մաշկային քրոնիկ հիվանդություններ (պսորիազ, էկզեմա) սրացման փուլում
  • Ամառվա շրջան (ակտիվ ինսոլացիոն շրջան)
  • Արևայրուք

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 1 անգամ  3 ամիս ընդմիջումով
  • Կուրսը՝ 2-5 այց (կախված խնդրից)

RF MICRONEEDLING/LIFTING

 

RF microneedling-ը ապարատային միջամտություն է, որի միջոցով մաշկի վրա ստեղծվում է ռադիոալիքային ազդեցություն, արդյունքում մաշկի միջին շերտերում արտադրվում է նոր տիպի կոլագեն։

Ի՞նչ խնդիրներ է լուծում RF microneedling-ը

  • Լայնացած ծակոտիներ
  • Ֆոտոծերացում
  • Մանր կնճիռներ
  • Յուղոտ մաշկ
  • Թուլացած մաշկ
  • Կոպերի կախվածություն
  • Հետակնե
  • Պիգմենտացիա

Հակացուցումներ

  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Կարդիոստիմուլյատորներ
  • Օնկոլոգիա
  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Էպիլեպսիա

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 1 օր
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ  1 օր
  • Լվացվել գոլ ջրով

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Ամիսը 1 անգամ
  • Կուրսը 3 այց
  • Կուրսը կարելի է կրկնել տարին 2 անգամ

ԼԱԶԵՐԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑՈՒՄ M22 RESURFX

 

Ֆրակցիոն լազերային հղկման միջոցով մաշկի բոլոր շերտերում տեղի է ունենում թարմացում ՝ հատկապես կոլագենի խթանում։

Միջամտությունը ատրավմատիկ է։ Կատարվում է տեղային անզգայացմամբ։ Ունի կարճ վերականգնողական շրջան։

Ի՞նչ խնդիրներ է լուծում  լազերային M22 ResurFX-ը

  • Ֆոտոծերացում
  • Կոպերի կախվածություն
  • Խորը կնճիռների շտկում
  • Սպիներ
  • Պիգմենտներ
  • Ստրիաներ
  • Լայնացած ծակոտիներ

Հակացուցումներ

  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Օնկոլոգիա
  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 1 օր
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ  1 օր
  • Լվացվել գոլ ջրով
  • Օգտագործել վերականգնող քսուկներ

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Ամիսը 1 անգամ
  • Կուրսը՝ 3 միջամտություն

IPL ՖՈՏՈԹԵՐԱՊԻԱ

 

Ինտենսիվ լուսային ֆոտոիմպուլսները բարձր ջերմաստիճանի շնորհիվ ազդում են մաշկի բոլոր շերտերի վրա, որի միջոցով շտկվում են հետևյալ խնդիրները

  • Ռոզացեա/ լայնացած անոթներ
  • Ակնե
  • Հետակնե
  • Հիպերպիգմենտացիա
  • Գոյացություններ (նևուսներ)
  • Լայնացած ծակոտիներ
  • Մանր կնճիռներ

Հակացուցումներ

  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Օնկոլոգիա
  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 1 օր
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ  1 օր
  • Լվացվել գոլ ջրով
  • Օգտագործել վերականգնող քսուկներ

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Ամիսը 1 անգամ
  • Կուրսը՝ 3 միջամտություն

Հելիոսում կատարվում է մաշկի ոչ վիրահատական ձգում APTOS ներծծվող թելերի և COG ներծծվող թելերի միջոցով։ Դրանք մեզոթելեր են, հանդիսանում են մաշկի բնական կարկաս, որի միջոցով ապահովում են դեմքի ցանկալի ուրվագիծ։

Ցուցումներ

  • Փափուկ հյուսվածքների գրավիտացիոն պտոզ
  • Ճակատի ուղղահայաց և հորիզոնական կնճիռներ
  • Քիթ-շրթունքային ծալքեր
  • Շուրթերի անկյունների իջեցում
  • Կրկնակզակ
  • Քթի շտկում
  • Վերին կոպերի շտկում
  • Պիգմենտների հեռացում

Հակացուցումներ

  • Սուր վարակիչ հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Կելոիդ սպիների հակում
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Արյան մակարդելիության խնդիրներ
  • Շաքարային դիաբետ դեկոմպենսացված
  • Մկային հիվանդություններ սրացման փուլում

Միջամտության արդյունքը պահպանվում է 1-2 տարի

Հեղուկ թելերը էսթետիկ բժշկության նորարար ներարկումային միջոցներ են, ոոնք օգնում են վերականգնել մաշկի էլաստիկությունը և շտկել կնճիռները, ինչպես նաև լիֆտինգ էֆֆեկտ ստանալ։ Հեղուկ թելերը ստերիլ բիոգելեր են, որոնք կարող են պարունակել Zn, հիալուրոնաթթու, պոլիկաթնաթթու, կալցիումի հիդրօքսիապատիտ, պոլիկապրոլակտոն։ Կիրառվում են դեմքի, պարանոցի, ձեռքեր հատվածում։ Հեղուկ թելերի պարունակության մեջ գտնվող բոլոր նյութերը նպաստում են կոլագենի և էլաստինի արտադրությանը։

Ի՞նչ խնդիրներ են լուծում հեղուկ թելերը

  • Մանր և խորը կնճիռներ
  • Պիգմենտացիա
  • Մաշկի չորություն
  • Թուլացած մաշկ

Հակացուցումներ

  • Ալերգիկ ռեակցիաներ
  • Մաշկային բակտերիալ, վիրուսային հիվանդություններ
  • Մաշկային հիվանդություններ՝ սրացման փուլում
  • Սրտի, երիկամների և լյարդի խրոնիկ հիվանդություններ

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Չօգտագործել լվացման ագրեսիվ բաղադրությամբ միջոցներ  3 օր
  • Չհաճախել լողավազան, սոլյարի, շոգեբաղնիք 3 օր
  • Օգտագործել արևապաշտպան

Արդյունքը պահպանվում է մինչև 2 տարի, կատարվում է կուրսով՝ տեղային անզգայացմամբ 3-5 միջամտություն ամիսը մեկ անգամ։

Միջամտության արդյունքը նկատելի է դառնում կատարումից 14 օր անց։

Ի՞նչ է բիովերականգնումը

Բիովերականգնումը (բիոռեվիտալիզացիա) հիալուրոնային թթվի հիմքով հատուկ նյութերի միկրոներարկումների մեթոդ է: Այն կարելի է կիրառել դեմքի և մարմնի ցանկացած հատվածում, անգամ կոպերի վրա: Առավել հաճախ այն կիրառվում է դեմքի, վզի, ձեռքերի հատվածում:

Միջամտությունը կատարվում է տեղային ցավազրկումով, տևում է 40-60 ր:

Ի՞նչ խնդիրներ է լուծում բիովերականգնումը

  • Աչքերի շուրջ մուգ շրջանակներ
  • Ֆոտոծերացում/քրոնոծերացում
  • Ջրազրկված/ չոր մաշկ
  • Կնճիռների վերացում և կանխարգելում
  • Պլաստիկ վիրահատությունների նախապատրաստում եվ վերականգնում /տրավմայի ենթարկված մաշկ/

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին 2 օրը)
  • Լվացվել գոլ ջրով
  • Մեղմ մաքրող, խոնավացնող շիճուկների օգտագործում
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (առաջին 3 օրը)

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Հիալուրոնային թթվի նկատմամբ անհատական անհանդուրժողականություն
  • Մաշկային հիվանդություններ՝ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Հղիություն
  • Լակտացիա (լրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 3-4 շաբաթ ընդմիջումով
  • Կուրսը՝ 2-5 այց
  • Արդյունքը պահպանվում է 6 ամսից 1 տարի

Ի՞նչ է պլազմոլիֆթինգը

Պլազմոլիֆթինգն օրգանիզմի վերականգնման գաղտնի ռեսուրսների խթանումն է սեփական (աուտոլոգիական) արյան պլազմայի ներարկման միջոցով: Այն ներարկումային ամենաանվտանգ մեթոդներից է, որը չի կարող առաջացնել ալերգիա, բացառում է հակաազդեցությունները,

հաճախորդին վարակելու հնարավորությունը։ Չունի տարիքային և սեռային սահմանափակումներ: Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է 40-60 ր:

Ի՞նչ խնդիրներ է լուծում պլազմոլիֆթինգը

  • Հիպերպիգմենտացիա
  • Ակնե և հետակնե
  • Մաշկի չորություն
  • Մազաթափություն
  • Մանր միմիկական կնճիռներ
  • Մաշկի կախվածություն
  • Վերականգնողական թերապիա /պլաստիկ վիրահատություններից հետո/
  • Եղունգների աճի խնդիր

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին 2 օրը)
  • Լվացվել գոլ ջրով

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
  • Զարկերակային ճնշում
  • Հոգեկան հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 7օրից 1 ամիսը մեկ
  • Կուրսը՝ 4-6 այց

Ի՞նչ է մեզոթերապիան

Մեզոթերապիան ներարկումային միջամտություն է, որի ընթացքում մաշկի համապատասխան շերտ են ներարկում՝ վիտամիններով, անտիօքսիդանտներով, հիալորոնաթթվով հարստացված պատրաստի նյութեր: Միջամտությունը կատարվում է տեղային անզգայացմամբ, տևում է 40-60 ր:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մեզոթերապիան

  • Հիպերպիգմենտացիա
  • Ակնե և հետակնե
  • Աչքերի տակ մուգ շրջանակներ
  • Կուպերոզ
  • Մաշկի չորություն
  • Մազաթափություն
  • Մանր միմիկական կնճիռներ
  • Լայնացած ծակոտիներ
  • Ֆոտոծերացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին 2 օրը)
  • Լվացվել գոլ ջրով

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ կախված խնդրից
  • Կուրսը՝ 4-6 այց

Ի՞նչ է դերմափենը

Մեթոդի հիմքում ընկած է մաշկի արհեստական գրգռումը  «վնասումը»՝ խիստ խորությամբ, մաշկի սեփական կոլագենի սինթեզի խթանման նպատակով:

Կիրառվում է  մաշկի հարթեցման և  առանձգականության լավացման համար: Տևողությունը 60 րոպե։

Ի՞նչ խնդիրներ է լուծում դերմափենը

  • Մանր կնճիռներ
  • Լայն ծակոտիներ
  • Մակերեսային և միջին խորության մաշկափոխանակում /փիլինգ/
  • Սպիներ
  • Ակնե և հետակնե հետքեր
  • Պիգմենտներ
  • Մաշկի ձգում
  • Մազաթափություն

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին 2 օրը)
  • Լվացվել գոլ ջրով
  • Մեղմ մաքրող, խոնավացնող շիճուկների օգտագործում

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 7-10 օր ընդմիջումով
  • Կուրսը՝ 5-6 այց

Ի՞նչ է կարբօքսիթերապիան

Կարբօքսիթերապիան մեզոթերապիայի եղանակներից մեկն է: Պրոցեդուրայի էությունը կայանում է նրանում, որ մաշկի տակ ածխածնի երկօքսիդի ներարկման միջոցով (նուրբ ասեղների օգնությամբ), բարելավվում է արյան շրջանառությունը, ունի նաև հակաբորբոքային ազդեցություն: Տևողությունը՝ 15-30 րոպե:

Ի՞նչ խնդիրներ է լուծում կարբօքսիթերապիան

  • Գերճարպարտադրության (սեբորեա) կարգավորում
  • Ակնեի և հետակնեի բուժում
  • Այտուցների նվազեցում
  • Վնասված մաշկի վերականգնում
  • Աչքերի շուրջ մուգ շրջանակներ / մանր կնճիռներ
  • Անոթային աստղիկներ (ենթամաշկային մազանոթների լայնացումներ)

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Զարկերակային բարձր ճնշում
  • Երիկամների և լյարդի ֆունկցիայի խախտումներ
  • Բորբոքային պրոցեսներ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Մաշկի խորը մաքրումն ատրավմատիկ միջամտություն է, որի ժամանակ կատարվում է մաշկի լվացում յուրաքանչյուր մաշկի տեսակին համապատասխան նյութերով, տոնիզացիա, մակերեսային շերտազատում/փիլինգ, լայնացած ծակոտիների՝ կոմեդոնների, միլիումների մեխանիկական, ուլտրաձայնային մաքրում։ Օգտագործվում են դիմակներ ըստ մաշկի տեսակի՝ ծակոտիները փակող, մաշկը հանգստացնող։

Ցուցումներ

  • Լայնացած ծակոտիներ
  • Կոմեդոններ, միլիումներ
  • Յուղոտ, չոր մաշկ

           Հակացուցումներ

  • Մաշկային խնդիրներ սրացման փուլում
  • Զգայություն օգտագործվող նյութերի հանդեպ

Դեմքի խորը մաքրումը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ՝ ըստ մասնագետի ցուցման։

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում 1 օր չօգտագործել կոսմետիկ միջոցներ։

Ի՞նչ է դեմքի խնամքը

Դեմքի խնամքը միջամտություն է որի ժամանակ կատարվում է մաշկի լվացում, տոնիզացում, մակերեսային շերտազատում: Ըստ մաշկի տեսակների ընտրվում են համապատասխան դիմակներ և խոնավացնող քսուկներ։

Յուրաքանչյուր հաճախորդի անհատական մոտեցում է ցուցաբերվում: Իրականցվում է աշխարհահռչակ ֆրանսիական Sothys, իսրայելական Renew և Holy Land ապրանքանիշի նյութերով: Խնամքները իրականցվում են 4-6 փուլով: Տևողությունը 30-60 րոպե:

Խնամքների տեսակները․

  • Խոնավացնող
  • Ճարպազերծող
  • Սպիտակացնող
  • Հակապիգմենտային
  • Հակատարիքային, երիտասարդացնող

Ի՞նչ է հիդրոխնամք

Հիդրոխնամքը մաշկի խոնավացման նորագույն տեխնոլոգիա է: Միջամտության ընթացքում կատարվում է մեխանիկական մաշկափոխանակություն՝ դերմաբրազիա, միաժամանակ՝ հագեցնելով մաշկը վիտամիններով հարուստ հեղուկով: Հաջորդ փուլում ուլտրաձայնային ճառագայթի տակ դրվում է խոնավացնող և հանգստացնող դիմակ, որը խոնավացնում է ջրազրկված մաշկը։

Ի՞նչ խնդիրներ է լուծում հիդրոխնամք

  • Մաշկի չորություն
  • Ֆոտոծերացում
  • Մանր կնճիռներ
  • Թուլացած մաշկ

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ
  • Լվացվել գոլ ջրով

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ՝ սրացման փուլում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 3-4 շաբաթ ընդմիջումով
  • Կուրսը՝ 3-5 անգամ

Ի՞նչ է մաշկափոխանակությունը

Մաշկափոխանակությունը մաշկի մեռուկացած բջիջների հեռացումն է: Այն պարգևում է մաշկին թարմություն, էլաստիկություն և երիտասարդություն: Մաշկափոխանակությունը նախատեսված է մաշկի ծերացման կանխարգելման և տարիքային կոսմետիկ թերությունների շտկման համար:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մաշկափոխանակությունը

  • Ակնե և հետակնե՝ փոսիկներ (ատրոֆիկ, հիպերտրոֆիկ սպիներ)
  • Էլաստիկության կորուստ
  • Մանր կնճիռներ
  • Հիպերպիգմենտացիոն բծեր
  • Մաշկի տարիքային փոփոխություններ
  • Գերճարպարտադրություն
  • Ֆոտոծերացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (2-7 օր)
  • Օգտագործել վերականգնող քսուկ
  • Չօգտագործել այլ մաշկափոխանակման նյութ առանց մասնագետի թույլտվության

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Ալերգիկ սրացուներ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Բորբոքային պրոցեսներ
  • Խրոնիկ հիվանդություններ (պսորիազ, էկզեմա) սրացման փուլում
  • Ներքին օրգանների անբավարարություն կամ ֆունկցիաների խանգարում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ

  • Կախված է փիլինգի և մաշկի տեսակից

Պիգմենտացիան հաճախ հանդիպող խնդիր է, որի առաջացման պատճառներից են․

  • Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները
  • Հորմոնալ խնդիրներ
  • Ներքին հիվանդություններ (անեմիա, լյարդի հիվանդություններ․․․)
  • Ոչ ճիշտ ընտրված կոսմետոլոգիական միջամտություններ
  • Սթրես

Արդյունքում մաշկի շերտերում խախտվում է մելանոցիտների ֆունկցիան արտադրելով ավելի շատ քանակով պիգմենտ՝ մելանին։  Ըստ մաշկաբանների մարդկանց ավելի քան 40%-ն ունեն այդ խնդիրը։ Հարկավոր է վաղ տարիքից պաշտպանել մաշկը արևից՝ արևապաշտպան քսուկներով։

Հիպերպիգմենտացիան հաճախ առաջանում է հղիության և լակտացիայի ժամանակ։

Հիպերպիիգմենտացիան առաջանում է նաև բորբոքային մաշկախտներից հետո (ակնե, ռոզացեա, սեբորեա․․․)

 

Պիգմենտներից ազատվելու համար մենք առաջարկում ենք ժամանակակից բժշկության մեջ հաստատված բոլոր միջամտությունները

  • М22 IPL / ResurFX
  • PICO լազերային միջամտություն
  • Մեզոթերապիա
  • Պլազմոթերապիա
  • Հակապիգմենտային խնամքներ
  • CO2 լազերային միջամտություն
  • RF ռադիոալիքային միջամտություն
  • Մաշկափոխանակում/ փիլինգներ

Ի՞նչ է ակնեն

Ակնեն քրոնիկ մաշկախտ է, որի հիմքում ճարպագեղձերի եվ պրոպիոմբակտերիում P. acnes-ի գեր- տարեկաններից բարձր մարդկանց 30-40 %-ը: Ակնեն (պապուլաներ, պոստուլաներ, կորյակներ) սովորաբար ի հայտ է գալիս սեռական \հասունացման շրջանում, երբ հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են ճարպագեղձերի հիպերսեկրեցիայի:

Արդյունքում ճարպագեղձերը խցանվում են, ստեղծվում են մանրէների բազմացման բարենպաստ պայմաններ, որն էլ բերում է ակնեի առաջացման:

Ի՞նչ բուժում է առաջարկվում

Ակնեի բուժումը պահանջում է համակարգված մոտեցում․

  • Մաշկաբանի խորհրդատվություն և բուժում
  • Կարբօքսիթերպիա (եթե ակնեն սրացման, ակտիվ փուլում է)
  • Ֆոտոթերապիա (М22/IPL)
  • Ուլտրաձայնային մաքրում
  • Մաշկի խորը մաքրում
  • Մաշկափոխանակություն (փիլինգ)
  • Մեզոթերապիա
  • Պլազմոթերապիա
  • RF միկրոնիդլինգ

Ի՞նչ է տրիխոլոգիան

Տրիխոլոգիան մաշկաբանության այն բաժինն է, որը զբաղվում է  գլխամաշկի և մազերի ախտաբանութուններով: Նշած խնդիրների ախտորոշումը կատարվում է նորագույն սարքավորման՝ տրիխոսկոպի միջոցով, որը թույլ է տալիս ճշգրիտ հետազոտել գլխամաշկի կարգավիճակը և մազերի աճի խանգարման պատճառները։

Ի՞նչ խնդիրներ է լուծում տրիխոլոգը

  • Մազաթափություն
  • Գլխամաշկի բորբոքում (յուղոտում, կարմրություն)
  • Թեփոտ գլխամաշկ
  • Մազերի սնուցման պակաս, (կարող է դրսևորվել անփայլ, ճյուղավորված և փշրվող մազերով)

Առաջարկվող լուծումներ

  • Մաշկաբան-տրիխոլոգի խորհրդատվություն և բուժում
  • Տրիխոսկոպիկ հետազոտություն
  • Մեզոթերապիա
  • Պլազմոթերապիա
  • Փիլինգ

Հելիոսում իրականացվում է մաշկի բոլոր գոյացությունների ախտորոշում դերմատոսկոպիկ հետազոտության միջոցով։ Դերմատոսկոպիկ հետազոտությունը ոչ ինվազիվ (մաշկի ամբողջականությունը չվնասող) մեթոդ է, որն իրականացվում է գերմանական նորագույն Heine Delta 30 սարքով, որը թույլ է տալիս տարբերակել չարորակ և բարորակ գոյացությունները։ Կատարվում է գոյացությունների հեռացում ժամանակակից բժշկության մեջ առաջարկվող բոլոր եղանակներով։

  • Կրիոդեստրուկցիա (հեղուկ ազոտ)
  • Ռադիոալիքային սարքով հեռացում
  • Էլեկտրոկոագուլյացիա
  • CO2 լազերային հեռացում
  • Վիրահատական եղանակով

Երբ է անհրաժեշտ անցնել դերմատոսկոպիկ հետազոտություն

եթե  ունեք․

  • Բազմաթիվ խալեր
  • Գոյացության ցանկացած փոփոխություն՝ չափի, գույնի, կառուցվածքի ինչպես նաև դրանց խտացում, բորբոքում, շերտավորում
  • Չարորակ գոյացության ախտորոշումով բարեկամ
  • Վնասված, արնահոսող խալ
  • Նոր, արագ աճող խալ
  • Գորտնուկ, պապիլոմա և այլ գոյացություններ
М22 ND-YAG Մազանոթների շտկում
  • Տելեանգիէկտազիա / կուպերոզ
  • Դեմքի լայնացած անոթներ
  • Ոտքերի լայնացած անոթներ և երակներ
  • Հեմանգիոմա
Նեոդիմային լազեր է, որի շնորհիվ բարձր ջերմաստիճանի տակ կատարվում է անոթների և անոթային գոյացությունների կոագուլյացիա։ Արդյունքում շտկվում են տեսանելի լայնացած անոթները։ Հակացուցումներ
  • Հղիություն
  • Լակտացիա(կրծքով կերակրում)
  • Օնկոլոգիա
  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Արյան մակարդելիության խանգարումներ
Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում
  • Խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից 1 օր
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ 1 օր
  • Լվացվել գոլ ջրով
  • Օգտագործել վերականգնող քսուկներ
Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել
  • 1-ից 3 այցելություն ըստ բժշկի ցուցման

Ի՞նչ է տատուների լազերային հեռացումը

Լազերային համակարգի միջոցով լազերային ճառագայթն ընտրողաբար ազդում է դաջվածքի ներկանյութի վրա և քայքայում մաշկի էպիդերմալ և դերմալ շերտերում գտնվող գունանյութի միկրոմասնիկները: Ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մի քանի այցելություն:

Միջամտությունը կատարվում է 2 տեսակի նորագույն լազերներով․

  1. М22
  2. Pico Laser

Այցելությունների քանակը կախված է դաջվածքի խորությունից, խտությունից և օգտագործված գունանյութի որակական հատկանիշներից:

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ճառագայթներից (1 շաբաթ)
  • Խուսափել ջրի շփումից (1 օր)
  • Խուսափել վերքի արհեստական հեռացումից

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Էպիլեպսիա
  • Արևայրուք
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 3-4 շաբաթ ընդմիջումով
  • Կուրսը՝ 4-10 այց

Սպիների լինում են

  • Ատրոֆիկ
  • Հիպերտրոֆիկ
  • Նորմոտրոֆիկ
  • Պաթոլոգիկ (կելոիդ)

Սպիների առաջացման պատճառներն են

  • Մաշկի խրոնիկ և սուր բորբոքային հիվանդություններ
  • Վիրահատություններ
  • Մաշկի վնասումներ

Հելիոսում առաջարկվում են սպիների շտկման հետևյալ տարբերակները

  • Մաշկի CO2 լազերային հղկում
  • RF microneedling
  • Մաշկափոխանակում (Փիլինգ)

Ստերոիդների ներարկում

Ի՞նչ է PLEXR-ը

Ոչ վիրահատական տարբերակով ինովացիոն երիտասարդացում,

առանց կարերի և սպիների: Հեշտ և անցավ վերականգնողական շրջան:

Կոպերի ոչ վիրահատական շտկումն իրականացվում է տարին 1-2 անգամ:

Ի՞նչ խնդիրներ է լուծում PLEXR-ը

  • Աչքերի շուրջ առաջացած գոյացությունների հեռացում (ճարպային գոյացություններ, քսանթելազմա, միլիում․․․)
  • Կոպերի ավելորդ մաշկի հեռացում (ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա)
  • Հետակնեի բուժում
  • Հարակնային պիգմենտացիայի և պեպենների վերացում
  • Տարիքային մանր կնճիռների հարթեցում և ձգում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Օգտագործել արևապաշտպան և վերականգնող քսուկներ

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Մաշկային հիվանդություններ՝ սրացման փուլում
  • Քրոնիկ հիվանդություններ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ է ապարատային մարմնի մոդելավորումը.

Հելիոս բժշկական կենտրոնն առաջարկում է մանուալ և ապարատային նիհարեցման մեթոդներ: Ցանկանում ես ունենալ գեղեցիկ կազմվածք առանց ավելորդությունների, ապա այս մեթոդները հենց Ձեզ համար են:

Ի՞նչ խնդիրներ է լուծում ապարատային մոդելավորումը.

  • Ավելորդ քաշ
  • Ցելյուլիտ
  • Որովայնի առաջային պատի կախվածություն
  • Ծննդաբերությունից հետո մաշկի էլաստիկության վերականգնում
  • Ճարպային շերտի վերացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Վարել առողջ ապրելակերպ
  • Օգտվել առողջ սննդից

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Մաշկի գերզգայունություն/բորբոքային վիճակներ
  • Հղիություն
  • Կրծքով կերակրում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.

  • Հաճախականություն՝շաբաթը 3-4 անգամ
  • Կուրսը՝ 10 այց

Ի՞նչ է լիպոլիտիկ ներարկումը

Լիպոլիտիկները ճարպալույծ նյութեր են, որոնք ներարկվում են ենթամաշկային ճարպի շերտում։

Ի՞նչ խնդիրներ է լուծում լիպոլիտիկը

  • Դեմքի օվալի ընդգծում
  • Կրկնակզակի շտկում
  • Ճարպային շերտի փոքրացում
  • Մարմնի ուրվագծի հստակեցում
  • Կոնքազդրային հատվածի շտկում
  • Լոկալ ճարպային կուտակումներ
  • Մեջքի ավելորդ ճարպ

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Կատարել մասնագետի կողմից ցուցված մերսումներ
  • Ավելացնել ջրի օգտագործումը (առաջին 3 օրը)
  • Խուսափել ալկոհոլի օգտագործումից (առաջին 3 օրը)

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Լյարդի և երիկամների հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
  • Շաքարային դիաբետ
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 15 օրից մեկ ամիս

Կուրսը՝անհատական

Էսթետիկ գինեկոլոգիա

Ինտիմ գոտու մաշկի երիտասարդացում և պիգմենտների վերացում

Իսրայելական Alma Soprano Pixel CO2 (FemiLift)

  • Արագ
  • Անցավ
  • Ոչ ալերգիկ
  • Տեղային անզգայացումով

Նպաստում է մաշկի

  • Առաձգականության բարձրացմանը
  • Տոնուսավորմանը
  • Հյուսվածքների երիտասարդացմանը
  • Պիգմենտացիայի նվազեցմանը

Անվճար խորհրդատվություն

Տևողությունը 30ր

Այցելությունների քանակը՝ անհատական

Իսրայելական Alma Soprano Pixel CO2 (FemiLift)

Լազերային ինովացիոն տեխնոլոգիա էսթետիկ գինեկոլոգիայում

  • Ոչ ինվազիվ
  • Անցավ
  • Անվնաս
  • Անհատական օգտագործման գլխիկներ

Լազերային էներգիան խթանում է

  • Կոլագենի սինթեզը
  • Տեղային արյան շրջանառությունը

Արդյունքում ունենում ենք

  • Հեշտոցի լորձաթաղանթի երիտասարդացում
  • Հեշտոցի նեղացում
  • Հեշտոցի տոնուսավորում
  • Հեշտոցի խոնավացում
  • Հեշտոցի հետծննդաբերական խնդիրների վերականգնում
  • Սթրեսային անմիզապահության կանխարգելում և բարելավում
  • Տեղային իմունիտետի բարձրացում
  • Սեռական զգայունության բարելավում

Անվճար խորհրդատվություն

Տևողությունը 30 ր

Հաճախականությունը ՝ 3-4X , 1ամսյա ընդմիջումներով

Չի խոչընդոտում ինտիմ կյանքի բնականոն ընթացքին

Ի՞նչ է դիոդային լազերային մազահեռացումը.

Դիոդային լազերային մազահեռացումը համարվում է ամենաարդյունավետ, հաստատված մազահեռացման տեսակը: Նրա միջոցով ոչ միայն ազատվում եք անցանկալի մազերից այլ նաև լավանում է մաշկի որակը: «Հելիոս» բժշկական կենտրոնի սարքավորումները FDA սերտիֆիկացում ունեն, ինչը խոսում է հուսալիության և ապահովության մասին:

Ինչու՞ է դիոդային լազերային մազահեռացումն ամենաարդյունավետ մազահեռացման տեսակը․

1․ Ունի ալիքի առավելագույն խորություն (810նմ)

  1. Ուղիղ ազդում է մազարմատը սնուցող անոթի վրա

3․ Ազդում է balj զոնայի (ցողունային բջիջների) վրա, որը խթանում է մազի աճը

Սարքերն են.

  • Lightsheer Desire Lumenis /Իսրայել/
  • Lightsheer ET Lumenis /Իսրայել/
  • PRIMELASE Cocoon Medical /Իսպանիա/
  • SOPRANO XL ALMA Lasers /Իսրայել/

Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը

  • Սափրել մազածածկույթը
  • Միջամտությունից առաջ չօգտագործել տարատեսակ կոսմետիկ քսուկներ
  • Չօգտագործել սկրաբ (1 շաբաթ առաջ և հետո)

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին օրը)
  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ
  • Խուսափել ջրի շփումից (1 օր)

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Էպիլեպսիա
  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 30-40 օր ընդմիջումով
  • Կուրսը՝ 8-16 այց

Ի՞նչ է էլեկտրոէպիլյացիան

Էլեկտրոէպիլյացիան նույն ինքը ասեղային մազահեռացումն է, ամենաարդյունավետ մազահեռացման տեսակն է բարակ, գունազրկված և բաց գույնի մազերի դեպքում: Օգտագործվում են անգլիական նորագույն STEREX մեկանգամյա օգտագործման տեֆլոնապատ ասեղներ։ Առավելությունները՝ ցավային սինդրոմի բացակայություն, ալերգիայի, սպիների և այրվածքների բացառում: Ցանկության դեպքում կատարվում է տեղային ցավազրկում:

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Օգտագործել արևապաշտպան քսուկ
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին օրը)
  • Խուսափել նույն օրը ջրի շփումից

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ սրացման փուլում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ

  • Անհատական է