Արի՛ քո տարերքի հետևից, դարձի՛ր մրցունակ մասնագետ Իմ հիմնական մոտիվացիան մարդկային կյանքի բարձր որակի ստեղծումն է։
Եվ իմ նպատակն է առողջ ու գեղեցիկ կյանք նվիրելու գործունեությունը ծավալել աշխարհում, այդ գործում ներգրավել նորանոր մարդկանց։ Իմ գաղափարներն իրացնելու ամենաուղիղ ճանապարհը կրթվելն ու կրթելն է։ Ի վերջո, նոր քաղաքակրթության և մարդկային որակյալ կյանքի անվտանգության պայմանն ու հիմքը հենց կրթությունն է։
Համագործակցելով Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ՝ երկար տարիներ հանդիսացել եմ այդ կարևոր կրթօջախի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի կլինիկական բազան։
Անկախ ինչ լեզվով ես դու խոսում, կարող ես միանալ մեր եռալեզու դասընթացներին։
- Հայերեն,
- Անգլերեն,
- Ռուսերեն,
Դասընթացների սերտիֆիկատները երկլեզու են։
Նշանակություն չունի, թե դու աշխարհի որ կետում ես, քանի որ ապահովված ես առկա և հեռավար ուսուցմամբ։
Դու ոչ միայն կստանաս հիմնարար տեսական գիտելիքներ, այլև կունենաս հնարավորություն ձեռք բերել գործնական հմտություններ։
Տրամադրվում են նաև երկարաժամկետ /բազային/ դասընթացներ և վերապատրաստում։
Դասընթացների համար հրավիրված են միջազագային սերտիֆիկացում և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող լավագույն մասնագետները։ Նրանք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, ձեռք բերում նոր գիտելիքներ, յուրացնում ոլորտի՝ աշխարհում առկա նորարարությունները։ Դասընթացների լավագույն շրջանավարտներին առաջարկում ենք միանալ «Հելիոսին» և աշխատել մեզ հետ։
Դասավանդվում են ոլորտի ամենապահանջված դասընթացները՝
- Ուրվագծային պլաստիկա,
- Բազային կոսմետոլոգիա,
- Ապարատային կոսմետոլոգիա
- Լազերային մազահեռացում
- Ասեղային մազահեռացում
- Բազային պոդոլոգիա
- Էսթետիկ գինեկոլոգիա
- Ախտահանում
- Ներարկումներ և արյան նմուշառում