Դիաբետիկ ոտնաթաթի պոդոլոգիական մշակում

Դիաբետիկ ոտնաթաթը հանդիսանում է շաքարային դիաբետի բարդություն։ Այդպիսի պացիենտներին անհրաժեշտ է ոտնաթաթերի խնամքի յուրահատուկ մոտեցում, քանի որ զգայունության խանգարման և ստորին վերջույթների զարկերակների մագիստրալ արյունամատակարարման նվազեցման հետևանքով մաշկային ծածկույթների  յուրաքանչյուր վնասվածք ուշ է լավանում։ Ցավոք ոտնաթաթերի սխալ խնամքը և բժիշկի խորհրդատվությանը չհետևելը բերում են վերքերի հետագա ինֆեկցման, խոցերի առաջացման և ի վերջո՝ փտախտի զարգացման։ Պացիենտները պետք է յուրահատուկ ուշադրություն դարձնեն ճիշտ կոշիկի ընտրությանը։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում խոցերի առաջացման  նպաստող գործոն է հանդիսանում կոշիկով շփումը։ Մասնագետ-պոդոլոգի կողմից բուժական կոշիկների ճշգրիտ ընտրությունը  նպաստում է լավացման պրոցեսի արագեցման։ Պացիենտները հաճախ դժվարանում են ինքնուրույն իրականացնել ոտնաթաթերի խնամքը, քանի որ շաքարային դիաբետը  մեծամասամբ ուղեկցվում է  մարմնի ավելորդ քաշով, տեսողության սրության իջեցմամբ, նյարդաբանական խանգարումներով և այլն։ Ներաճած եղունգները, կոշտուկները, ոտքերի սնկային հիվանդությունը, չոր մաշկը, հիպերկերատոզները (կոշտուկներ), եղնգաթերթիկիի մգացումը դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի ժամանակ անհրաժեշտություն են առաջացնում այցելելու մասնագետ-պոդոլոգի։ Այդ պատճառով խիստ կարևոր է հաժախել դիաբետիկ ոտնաթաթի հիվանդասենյակներ՝ պոդոլոգիական խնամք ստանալու  համար։

Պոդոլոգիական խնամքը (գործիքային ոտնահարդարում) շաքարային դիաբետով պացիենտների համար հանդիսանում է ոտնաթաթերի և եղնգաթերթիկի  մշակման  ամենաանվտանգ և ատրավմատիկ տարբերակը։ Այս եղանակը թույլ է տալիս հեռացնել հիպերկերատոզները, կոշտուկները՝ առանց շրջակա առողջ հյուսվածքի վնասման։ Եղունգների և մաշկի մշակումը կատարվում է յուրահատուկ զգուշությամբ՝ ուշադրություն դարձնելով առկա բոլոր խնդրային օջախներին։

Ոտնաթաթերի մշակումը բաղկացած է մի քանի փուլերից

1․Ոտնաթաթերի զննում և մանրէազերծում

2․Եղնգաթերթիկի մշակում

3․Հատուկ գլխադիրների օգնությամբ հիպերկերատոզների հեռացում

4․Ոտնաթաթերի վերջնական հղկում

5․Խնամքի հատուկ քսուկների օգտագործում

Գործիքային ոտնահարդարումը կատարվում  է միայն փորձառու մասնագետ-պոդոլոգի կողմից, ով ունի բժշկական գիտելիքներ դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշով պացիենտների բուժման և վարման մեջ։ Պացիենտներին անհրաժեշտ է պահպանել ոտնաթաթերի առողջ վիճակը՝կատարելով պոդոլոգիական խնամք, որպեսզի կանխվի բարդությունների առաջացումը։

Դիաբետիկ ոտնաթաթով պացիենտների ոտնաթաթերի պոդոլոգիական խնամքը

Շաքարային դիաբետով պացիենտների մեծամասնության մոտ նկատվում են ոտքերի սնուցման խանգարումներ՝ ոտնաթաթերի ոսկրահոդային հատվածների փոփոխության շրջանում։Այդ փոփոխությունները դրսևորվում  են ոտնաթաթերի մաշկի եղջերացման բարձրացմամբ առավելագույն ճնշման տեղերում, հիպերկերատոզի, իսկ հետագայում նաև վարակի համար մուտքի դուռ հանդիսացող ճաքերի  ձևավորմամբ։Այս փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն արյունամատակարարման ձևափոխմամբ, այլ նաև նյարդաթելերի ախտահարմամբ (դիաբետիկ նեյրոպաթիա)։Նյարդավորման նվազումը ոչ միայն իջեցնում է պացիենտի ոտնաթաթերի մաշկի զգայունությունը,այլ նաև խախտում  է ոտնաթաթի քրտնա- և ճարպագեղձերի նորմալ աշխատանքը, որը հանգեցնում է արտահայտված չորության և հետագայում նաև հիպերկերատոզի ձևավորման։

Շաքարային դիաբետով բոլոր պացիենտները կարիք ունեն հսկողության տակ լինել, նույնիսկ եթե ոտնաթաթերի տեսանելի փոփոխությունները բացակայում են։ Մասնագետն իրականացնում է զգայունության հիմնական տեսակների, արյունահոսքի տիպի գնահատում , ինչը թույլ է տալիս վաղ շրջանում, մինչ ոտնաթաթերի խոցային դեֆեկտների ձևավորումը, հայտնաբերել դիաբետիկ ոտնաթաթի առաջացման ռիսկի խմբում գտնվող պացիենտներին և ժամանակին սկսել բուժումը։Մասնագետն իրականացնում է նաև ոտնաթաթերի մշակում՝ իրականացնում է արտահայտված հիպերկերատոզների հեռացում, անց է կացնում խոցային դեֆեկտների մշակում, ցուցումներ է տալիս ախտահարված վերջույթի վրա ընկնող ծանրաբեռնվածության նվազեցնելու համար,հակացուցումների բացակայության պայմաններում պատրաստում է անհատական ապաբեռնավորող վիրակապեր։

Առանց բարդությունների շաքարային դիաբետ ունեցող պացիենտները , որոնք չեն մտնում դիաբետիկ ոտնաթաթի ձևավորման ռիսկի խմբում, պետք է տարեկան առնվազն 1 անգամ զննում անցնեն։Բարդությունների առկայության, ստորին վերջույթներիի արյունահոսքի հաստատված խանգարման դեպքում- բուժզննումներն անհրաժեշտ է իրականացնել ավելի հաճախ՝ տարեկան 2-4 անգամից ոչ պակաս, կամ ավելի հաճախ՝ գանգատների կամ ցուցումների առկայության դեպքում։

Մեր կենտրոնում դիաբետիկ ոնաթաթի բուժման մոտեցումը կոմպլեքսային է (բազմապրոֆիլ)․

Պացիենտի զննումն իրականացվում է հետևյալ մասնագետների կողմից՝

  • Էնդոկրինոլոգ-պոդոլոգ գլիկեմիայի շտկման,  բարդացած ոտնաթաթին յուրահատուկ մոտեցում ցուցաբերելու  և դիաբետի կապակցությամբ պացիենտին վարելու  համար, որը հանդիսանում է կարևոր էտապ բուժման մեջ
  • Անոթային վիրաբույժ
  • Ճառագայթաբանի կողմից դուպլեքս հետազոտություն
  • Օրթոպեդ-մեխանիկ (դիաբետով պացիենտների համար օրթոպեդիկ  ներդիրների ընտրություն և պատրաստում,որոնք  բնորոշ  ախտահարման տեղերում  նվազեցնում են բեռնվածությունը  դիաբետով հիվանդների մոտ)
  • Անհրժեշտության դեպքում  մաշկաբան (եթե կան ոտնաթաթի սնկային ախտահարում,որը հանդիսանում են դիաբետի ժամանակ բավականին հաճախ հանդիպող բարդություն)
  • Նյարդաբան ով կշտկի նեյրոպաթիայի դրսևորումները

գՆԱՑՈՒՑԱԿ