ԻՆՉո՞ւ ՄԵՆՔ

Եթե մի օր հարցնես՝ «Սիրելի «Հելիոս» , ո՞րն է քո երազանքը» , ես քեզ կպատմեմ իմ առաքելության և նպատակների մասին։ Մշտապես կրթվելու և կատարելագործվելու իմ արժեքը չափվում է քո երջանկությամբ։ Իմ առաքելությունն է տեսնել քեզ գեղեցիկների մեջ առողջ և առողջների մեջ՝ գեղեցիկ։ Առողջության ու գեղեցկության գաղափարները դիտարկելով ապագայից՝ ազատել քեզ արտաքին սահմանափակումներից։ Առաջարկել գոյության նոր ձև, որտեղ ինձ վստահված քո մեկ ժամը ես կդարձնեմ վաղվա օրվադ երկու ժամը։

249712378_4472740976166705_2215361320220626289_n


Իմ նպատակները

Մեծ նպատակներին տանող ճանապարհը մեծ գրավչություն է ստեղծում։ 

Որքան մեծ են եղել իմ նպատակները, այդքան սեր եմ գտել։ Եվ այդ սերը սիրով տվել եմ քեզ։

ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ

Լինել քո լավագույն ընտրությունը։ Նվիրել քեզ քո լավագույն տարբերակը։ Բոլոր գործընկերային փոխհարաբերությունները, կրթական նախագծերն ու ծրագրերը հանուն քո առողջության ու գեղեցկության են։ Քեզ առնչվող սերը դուրս է հանրային հռետորաբանությունից։ Իմ սերը կատարյալ լինելու ձգտման և քնքշության մասին է։

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ

Պահպանել քո մարմինը, որովհետև դա միակ վայրն է, որում պետք է ապրես։ Ամենամեծ նվերը, որ կարող եմ պարգևել աշխարհին, դու ես՝ առողջ վիճակում։

ԲԻԶՆԵՍ ՆՊԱՏԱԿ

Արդար նպատակները գտնում են արդար միջոցներ։ Իմ նպատակների համար միշտ գտնվել են արդար միջոցներ։

Սոցիալական պատասխանատվություն

Ինձ համար կարևոր է իմ հեղինակությունը։ Բայց խիղճը՝ առավելապես։

Կյանքն իր առօրյա հոգսերով, ժամանակն իր բոլոր խութերով փոխում են իրենց կշիռը, երբ հանդիպում ենք ես և դու։
Բառերը բավականաչափ համարժեք չեն առկա փորձառությանը։ Աշխարհն այդքան գեղեցիկ է, բայց լուռ։ Այդ պատճառով մենք ունենք արվեստի կարիքը։ Ինչպես զգացմունքներն են արտահայտվում արվեստով, այդպես
զուգադրումներն են կամրջվում մեր միջև՝

երբ մարմինդ առողջ է ու գեղեցիկ,

երբ հոգ են տանում քեզ համար,

որ այդ խնամքը հիմնարար է և խորապես մասնագիտացված

որ նորարարությունը միշտ պատրաստ է առաջարկել այլընտրանքային մոտեցում,

երբ որևէ սեգմենտի բացառություն չկա․․․

Իմ մասին

Արևը կյանք է։ Չմոռանաս կյանքի մասին։ Բայց միայն ապրելը բավական չէ։ Պետք է ունենալ  ազատություն և երազանք։ Ես ծնվել եմ Հելեն Ազարյանի երազանքից։ Արդեն 17 տարեկան։ Երբ 1993 թվականին Քուվեյթում էի, երազանքը մեկն էր՝ լինել նաև Հայաստանում։ Երազանքը կատարվեց։ 2007 թվականին հաստատվեցի Հայաստանի Մաշկաբանության և էսթետիկ բժշկության ոլորտում՝ դառնալով տեսակի մեջ բացառիկ։

2022 թվականին՝ հիմնադրումից 15 տարի հետո, վերաարժևորելով իմ առաքելությունն ու նպատակները, տեսա իմ տեղը տիեզերական հիերարխիայից դուրս և տիեզերքն իմ մեջ։  Այդ միտքը ստեղծեց նոր տարածաչափություն, որտեղ բնության չորս տարրերն են՝

  • Ջուրը /Մաշկաբանություն, էսթետիկ բժշկություն, էսթետիկ վիրաբուժություն,
  • Օդը /Կլինիկական բժշկություն/,
  • Կրակը /ՍՊԱ/,
  • Հողը /Պոդոլոգիա/,
  • 4 տարերքների ամբողջությունը՝ Ուսումնական կենտրոն

Արևը և դու։ Բարև։ Դու «Հելիոսում» ես…

Customers Served
0 k
Years of Experience
0 +
Happy Customers
0 %
Awards
0

ԻՄ Արժեքները

Այսօր ես պաշտպանում եմ այս արժեքները։ Վաղը այդ արժեքները պաշտպանելու են
ինձ։ Ես հիմնվում եմ՝

☀️ Սրտացավությանը

☀️ Նվիրվածությանը

☀️ Հավատարմությանը

☀️ Սկզբունքայնությանը

☀️ Միասնականությանը

☀️ Ազնվությանը

Իմ ու քո միջև միշտ լինելու է՝

☀️ Հոգատարությունը

☀️ Հարգանքը

☀️ Պրոֆեսիոնալիզմը

☀️ Վստահելիությունը

☀️ Պատասխանատվությունը

☀️ Սոցիալական պատասխանատվությունը

Գործընկերներիս հետ հարաբերություններում`

☀️ Հետևողականությունը

☀️ Պատասխանատվությունը

☀️ Պատրաստակամությունը

☀️ Հուսալիությունը

☀️ Կայունությունը

ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

  • Ես գրավել եմ Հայաստանի առողջապահական համակարգում իմ ուրույն տեղը։
  • Համերաշխ եմ գաղափարակից կազմակերպությունների հետ և պատրաստ եմ համագործակցության։
  • Ինձ մոտ են հրավիրված լավագույն մասնագետները։
  • Նորարար են մոտեցումները։
  • Արդիական են սարքերը՝ ընտրված գիտական փորձի վրա։
  • Բուժումն ու խնամքը երկարատև արդյունքի համար են։
  • Երաշխավորված է բացարձակ ստերիլությունը։
  • Կբուժեմ ու կխնամեմ քեզ՝ ոտքի ծայրից մինչև մազերի ծայրը։
  • Ինձ հետ միշտ ջերմ է։
Մաշկաբանություն և էսթետիկ բժշկություն

Երբ արևը հենց դու ես․․․

Կլինիկական բժշկություն
Երբ փայլում է քո առողջությունը․․․

ՍՊԱ
Տրվի՛ր արևի շողերին․․․

Պոդոլոգիա
Քո արևային հետքը․․․

Ոտքերի և Ձեռքերի ԷՍթետիկ խնամք
Արևը քո ձեռքերում․․․

Ուսումնական Կենտրոն
Արի քո տարերքի հետևից․․․