«Արեգա»՝ արվեստ,
որ շնչում է քաղաքում

«Հելիոս»բժշկական կենտրոնի շքամուտքի ճակատային հատվածում ստեղծվել է մի հրաշալի երևույթ՝ «Արեգա» անունով խճանկարը, որն իր գոյությամբ սրտի լույսի պես ճառագում է Երևանի սրտում։ Այս արվեստի գործը ծնվել է կենտրոնի հիմնադրի՝ Հելեն Ազարյանի երազանքից՝ արվեստի լեզվով խոսել իրենց առաքելության, տեսլականի ու քաղաքային տարածքի ներսում նոր սիրտ բացելուցանկության մասին։ Այս ստեղծագործության գաղափարական հիմքում ընկած է մի պատմություն, որը ծնվել է հայ ժողովրդական հեքիաթներից մեկում։Այդ հեքիաթի իմաստուն կինը պատմում է մի ծառի մասին, որը միաժամանակ կրում է բնության չորս տարերքները՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Պատմության վերջում կինն ասում է՝ «Այդծառի անունն է Հայաստան»։ Հենց այս խորհրդանշական պատկերը դարձավ Հելիոսի գաղափարախոսության առանցքը՝ պատկերացնելով մի տարածք, որտեղ մարդը վերամիավորվում է տարերքների հետ՝ որպեսմի ամբողջականության մասնիկ։
Հելեն Ազարյանը կիսվել է այս գաղափարով արվեստագետ Կարեն Հակոբյանի հետ, ով առաջարկել է այնմարմնավորել խճանկարի տեսքով՝ մի արվեստի գործ, որն իր մեջ կգերակայի այդ խորհրդանշական պատմությունն ու տարերքների հարաբերման ուժը։ Այսպես ծնվեց այն պատկերը, որտեղ կնոջնրբագեղ կիսադեմը խորհրդանշում է անցումային փուլը, իսկ հաջորդ կիսադեմը՝ որ ֆիզիկապես պատկերված չէ, բայց ենթադրյալ է՝ հենց մենք ենք. այն մարդիկ, ովքեր մտնում են Հելիոսև միանում այդ չորս տարերքներին։
Այս երազանքը մարմին է առել խճանկարչուհի Սիրանուշ Աղաջանյանի նուրբ ձեռագրով։ Նա համադրելէ խճանկարչության երեք հզոր տեխնիկաներ՝ բյուզանդական ավանդականը, խառը ձևաչափն ու ժամանակակից պիքսելային եղանակը։ Հնի խորությունն ու նորի թարմությունը շնչել են մեկմարմնում՝ ստեղծելով մի տեսարան, որը չի թողնում անցնել անտարբեր՝ դառնալով հոյակապ նվեր Երևան քաղաքին։
Գործըպատում է շքամուտքի երկու պատերը՝ տարածվելով մոտ 30 քմ մակերեսով, հասնելով 6 մետր բարձրության ու 7 մետր լայնության։ Այս հսկայածավալ տեսարանը, սակայն, չափերով չէ,որ ազդում է՝ այն սրտով է հասնում դիտողին։
Որպես հումք օգտագործվել են տարբեր չափսերով ու տարբեր տեխնիկայով կտրտած, հատված ու տաշածտարբեր գույների ու երանգների բնական քարեր և դեկորատիվ կերամիկա։ Այն արվեստագիտական տեսանկյունից համարվում է մոնումենտալ արվեստի գործ քաղաքային միջավայրում՝ ներդաշնակվելու զարդարել է ճարտարապետական կառույցի ճակատային մասը։
Կոմպոզիցիան ասիմետրիկ է, հորիզոնական, որի կուլմինացիոն հատվածը ձախ կողմում ծավալված երիտասարդկնոջ կիսադեմն է։ Տեսարանը շարունակում է տարածվել դեպի աջ՝ կնոջ մազերի փնջերի ձևով՝ որոնք ծածանվում են օդի հուժկու պոռթկումից, օվկիանոսի մոլեգնող ալիքների հետ միահյուսվելովև հանդարտվում են ծաղիկների ու ծառերի կանաչ սաղարթների մեջ։ Այս ամենը միահյուսված է այնպես, որ ստեղծում է շարունակական շարժման, փոփոխության ու կյանքի զգացում։
Աշխատանքըպետք է դիտել առնվազն 30 մետր հեռավորությունից՝ միայն այդպես է հնարավոր լիարժեք զգալ դրա ուժը, հմայքը ու նուրբ ուղերձը։ Այն ոչ միայն զարդարել է շենքի ճակատային հատվածը,այլև բերում է մի նոր, մաքուր շունչ քաղաքի գեղեցիկ անկյունում։
«Արեգա»-ն արվեստ է, որն ապրում է մարդկանց հետ։
Այն հիշեցնում է, որ նույնիսկ քաղաքային շուքի մեջ կարող է լինել մի պատ, որը կանգնեցնումէ քեզ ու ստիպում ժպտալ, զգալ, ապրել և հիշել, որ Արևը հենց դու ես․․․