Ի՞ՆՉ Է ԲԼԵՖԱՐՈՊԼԱՍՏԻԿԱՆ

Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկան աչքի օժանդակ համակարգի՝ կոպի վիրահատական ​​բարձրացման, ձգման միջամտություն է, որի ժամանակ անցանկալի մաշկը և առկա ճարպային ճողվածքները հեռացվում են՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Բլեֆարոպլաստիկայի արդյունքում ունենում ենք

 1) Կոպերի շրջանի ավելցուկային մաշկի կրճատում, որը խոչընդոտում կամ սահմանափակում է տեսողությունը

2) Էլաստիկությունը կորցրած մաշկի հեռացում, որը հավաքում է բազմաթիվ ծալքեր,  աղավաղում վերին կոպի բնական ուրվագիծը

3) Տեսողության բարելավում

4) Ավելորդ ճարպային կուտակումների՝ ճողվածքների հեռացում, որոնք հայտնվում են կոպերի շրջանի մաշկի տակ՝ կոպերին հաղորդելով այտուցվածություն և հոգնած տեսք

5) Աչքերի տակ պարկերի, հոգնած հայացքի շտկում

 Ինչպե՞ս է կատարվում բլեֆարոպլաստիկան:

Վերին կամ ստորին կոպերի բլեֆարոպլաստիկայի ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածքներ համապատասխան կոպերի բնական ծալքերի ուղղությամբ: Վերին կոպի վիրահատության համար կտրվածքները կատարվում են անմիջապես կոպի ծալքի վրա, իսկ ստորին կոպի վիրահատության դեպքում կտրվածքները կատարվում են հենց թարթիչների տակ կամ կոպի հետևում (տրանսկոնյուկտիվալ): Այս կերպ կտրվածքները դառնում են անտեսանելի դրանց ապաքինման դեպքում։

Օկուլոպլաստիկ վիրաբույժը կամ պլաստիկ վիրաբույժը այն մասնագետն է ով պետք է անցկացնի խորհրդատվություն և կատարի ստորին կամ վերին բլեֆարոպլաստիկա:

Բլեֆարոպլաստիկայից հետո խորհուրդ է տրվում

  1. Կատարել ջերմաչափում, 37-ից բարձր ջերմության դեպքում տեղյակ պահել բժշկին
  2. Պահպանել վերքերի մաքրությունը
  3. Վիրակապերը պահել 7 օր (վիրակապերի վնասվելու դեպքում տեղեկացնել բժշկին)
  4. Վիրակապերը չթրջել
  5. Օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ՝ օրը 2-3 լիտր
  6. Գլուխը չկախել, մշտապես բարձր պահել
  7. Բացառել ալկոհոլը, ծխելը առնվազն 1 ամիս
  8. Խուսափել համակարգչից, հեռուստացույց դիտելուց 2-3 օր
  9. Բացառել կոնտակտային լինզաների կիրառումը 3 շաբաթ
  10. Բացառել ֆիզիկական ակտիվությունը, 5կգ-ից ավելի ծանրության բարձրացումն առնվազն 2 ամիս
  11. Վերքերի շրջանում անհրաժեշտության դեպքում օգտագործել հետվիրահատական հակասպիական քսուկներ
  12. Դրսում գտնվելիս կրել արևային ակնոցներ

 Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը:

 Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկայի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից: Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկայից հետո վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:

Ի՞ՆՉ Է ՔԹԻ ԾԱՅՐԻ ՊԼԱՍՏԻԿԱՆ

Քթի ծայրի պլաստիկան կամ մասնակի ռինոպլաստիկան վերաբերում է միայն քթի աճառային հատվածի արտաքին տեսքի շտկմանը (նեղացմանը), քիթ-բերանային անկյան բարձրացմանը և առկա դեֆորմացիաների շտկմանը՝ հատելով և հեռացնելով ավելցուկային աճառային հատվածները, տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում քթի ծայրի պլաստիկան

1) Քթի ծայրի տարբեր ծագման և տարրաբնույթ դեֆորմացիաների շտկում

2) Ցանկալի արդյունք՝ առանց կապտուկների և շատ այտուցների

3) Քիթ-բերանային անկյունի բարձրացում՝ վերացնելով կախվածությունը

4) Քթի ծայրի ուրվագծի նեղացում  

5) Լայն քթանցքները շտկում և փոքրացում

6) Միջին գծից շեղված քթի ծայրը բերել ճիշտ դիրքի

7) Որոշ կերպ նպաստում է քթային շնչառության բարելավմանը

8) Պահպանում է դիմագծերի անհատականությունն ու բնական տեսքը

 Քթի ծայրի պլաստիկան չի պահանջում հոսպիտալիզացիա

Ինչպե՞ս է կատարվում քթի ծայրի պլաստիկան:

Մասնակի ռինոպլաստիկային ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածքներ քթի ծայրին, որն անցնում է դեպի քթանցքեր: Այդ կտրվածքները ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի դրանց ապաքինման ժամանակ։

Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել քթի ծայրի պլաստիկա։

Պլաստիկ վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը և քիթ-կոկորդ-ականջաբան վիրաբույժը: Հենց այս մասնագետները կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել վիրահատություն:

Քթի ծայրի պլաստիկայից/ շտկման միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  1. Գլուխը չկախել
  2. Վիրահատությունից հետո սահմանել տնային ռեժիմ՝ 1 շաբաթ ժամկետով
  3. Ֆիզիկական ակտիվություն չցուցաբերել
  4. Վերքը և վիրակապերը չթրջել
  5. Գլուխը չլվանալ տաք ջրով
  6. Քնել մեջքի վրա
  7. Դրսում գտնվելիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  8. Ինքնուրույն չպոկել վիրակապերը
  9. Խուսափել հարվածներից և ծանրություն բարձրացնելուց

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը:

Քթի ծայրի պլաստիկայի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից և իհարկե բժշկի կատարած աշխատանքից: Քթի ծայրի պլաստիկայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:

Ի՞ՆՉ Է ՕՏՈՊԼԱՍՏԻԿԱՆ

Օտոպլաստիկան կամ լոշտակության վիրահատական բուժումը ականջների դիրքի, ձևի, չափի և դեֆորմացիաների շտկումն ու փոփոխությունն է, որի ժամանակ հնարավորինս պահպանվում է սիմետրիան աջ և ձախ կողմում: Երբեմն հատվում և հեռացվում են ավելցուկային աճառային հատվածները՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում օտոպլաստիկան

1) Ականջների ձևի, չափի, կառուցվածքի, գանգից ունեցածհեռավորության փոփոխում

2) Բլթակների մեծ չափերի փոքրացում

3) Պարույրների և հակապարույրների ձևավորում, երբ դրանք բացակայում են

4) Չափից մեծ աճառային հատվածների ռեզեկցիա և հեռացում

5) Գլխից ականջների հեռավորության շտկում

Ինչպե՞ս է կատարվում օտոպլաստիկան

 Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածքներ ականջախեցու հետնամասում: Այդ կտրվածքները ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի:

Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել քթի ծայրի պլաստիկա։

Պլաստիկ վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը և քիթ-կոկորդ-ականջաբան վիրաբույժը: Հենց այս մասնագետները կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել վիրահատություն:

Ականջների լոշտակության շտկման միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  1. Քնել ականջների վրա՝ հավասար ժամային ինտերվալներով
  2. Վիրահատությունից հետո սահմանել տնային ռեժիմ՝ 1 շաբաթ ժամկետով (հետևել վիրահատող բժշկի ցուցումներին)
  3. Չցուցաբերել ֆիզիկական ակտիվություն՝ 30 օրյա ժամկետով
  4. Վերքը և վիրակապերը պահել մաքուր և չոր վիճակում
  5. Վիրահատության հաջորդող օրերին գլուխը չլվանալ 14 օր
  6. Խուսափել տաքությունից և ցանկացած տիպի բարձր ջերմությունից
  7. Ինքնուրույն չարձակել վիրակապերը
  8. Խուսափել հարվածներից և ծանրություն բարձրացնելուց

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

Օտոպլաստիկայի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա, հետվիրահատական խնամքից ինչպես նաև՝ վիրահատող բժշկի կատարած աշխատանքից:Օտոպլաստիկայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երեք շաբաթ է:

Ի՞ՆՉ Է ԼԻՊՈՖԻԼԻՆԳԸ

Լիպոֆիլինգը նախապես օրգանիզմից հեռացված և հատուկ մշակում անցած ճարպային հյուսվածքի ներմուծումն է խնդրահարույց և պահանջվող հատվածներում՝ խորը ծալքերի, կնճիռների, կորցված ծավալների հատվածներում կամ մարմնամասերին ավելի մեծ և փարթամ տեսք հաղորդելու համար: Միջամտությունը կարելի է կատարել դեմքի շրջանի տարիքային փոփոխությունների, հետվիրահատական վիճակների, բնածին արատների դեպքում, ձեռքերի երիտասարդացման, սրունքների, նստատեղի, կրծքերի մեծացման և դեֆորմացիաների շտկման նպատակով՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում լիպոֆիլինգը

1) Դեմքի և մարմնի տարբեր հատվածներում առկա ծավալային կորուստների լրացում, վերականգնում

2) Հարակնային շրջանի երիտասարդեցում

3) Մարմնի և դեմքի ուրվագծերի շտկում և փոփոխում

4) Զանազան սպիների շտկում

5) Շուրթերի ծավալի մեծացում

6) Ինտիմ հատվածների երիտասարդացում, ասիմետրիայի շտկում

7) Դաստակների և պարանոցի երիտասարդացում

 Ինչպե՞ս է կատարվում լիպոֆիլինգը

 Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է մուտքի անցքեր այն հատվածներում որտեղից նախատեսվում է հեռացնել ճարպային հյուսվածքը: Հեռացնելուց հետո կատարվում է ճարպի հատուկ մշակում և ներմուծում նախօրոք գծանշված և պահանջված հատվածներում: Այդ անցքերը ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի:

Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել լիպոֆիլինգ

 Պլաստիկ վիրաբույժն է այն մասնագետը ով կարող է կատարել խորհրդատվություն և իրականացնել վիրահատություն:

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

 Լիպոֆիլինգի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա, հետվիրահատական խնամքից, առկա խնդրի կամ դեֆորմացիայի տեսակից և արտահայտվածության ուժգնությունից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Լիպոֆիլինգից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ մեկ ամիս է:

Ի՞ՆՉ Է ԲՈՒԼՀՈՐՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Բուլհորն վիրահատությունը կամ վերին շուրթի վիրահատական մեծացումը վերին շուրթի ձևի, չափի, դեֆորմացիաների շտկման վիրահատություն է, որի ընթացքում կարճանում է քթի ծայրից դեպի վերին շրթունք ընկած տարածությունը։ Վիրահատությունը կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Բուլհորն վիրահատությունը հնարավորություն է տալիս ստանալ վերին շրթունքի ավելի մեծ և թարմ տեսք։ Արդյունքը պահպանվում է ողջ կյանքի ընթացքում։Ավելի նախընտրելի տարբերակ է այն պացիենտների համար ովքեր ունեն քթից դեպի վերին շուրթ ընկած լայն տարածություն։

Ինչպե՞ս է կատարվում բուլհորն վիրահատությունը

Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածք քթանցքերի անմիջապես ներքևում, որն անտեսանելի է աչքի համար: Այդ կտրվածքը ժամանակի ընթացքում դառնում է անտեսանելի:

Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել բուլհորն վիրահատություն

Պլաստիկ վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը հենց այն մասնագետներն են, ովքեր կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

Բուլհորն վիրահատության հաջողության գրավականը գերազանցապես կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Բուլհորն վիրահատությունից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:

Ի՞ՆՉ Է ՏԵՄՊՈՐԱԼ (ՔՈՒՆՔԱՅԻՆ) ԼԻՖԹԻՆԳԸ

Տեմպորալ լիֆթինգը կամ քունքային ու հարակնային շրջանի ձգում- բարձրացումը վիրահատության տեսակ է որի ընթացքում դեմքի վերին 1/3-ի՝ հատկապես հարակնային շրջանի մաշկը, ձգվում է դրսային և վեր ուղղություններով ավելի պարզ, բաց և երիտասարդ հայացք ստանալու համար: Վիրահատությունը կարելի է կատարել ընդհանուր կամ տեղային անզգայացման պայմաններում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում տեմպորալ լիֆթինգը

1) Ունքերի կախված դիրքի շտկում

2) Աչքերի հոգնածության և տեսքի շտկում

3) Հարակնային շրջանի կնճիռների վերացում

4) Հայացքի գրավչության մեծացում

Ինչպե՞ս է կատարվում տեմպորալ լիֆթինգը

Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածք քունքերից վեր՝ գլխի մազածածկ հատվածներում, որն անտեսանելի է աչքի համար: Այդ կտրվածքը ժամանակի ընթացքում դառնում է անտեսանելի: Կտրվածքների շրջանից մուտք է ստեղծվում դեպի հարակնային կախված հատվածներ և վիրաբուժական մեթոդների օգնությամբ ձգվում և բարձրացվում են կախված հատվածները:

 Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել տեմպորալ լիֆթինգ

Պլաստիկ վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը հենց այն մասնագետներն են, ովքեր կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

 Տեմպորալ լիֆթինգի հաջողության գրավականը գերազանցապես կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից և պացիենտի տարիքից: Տեմպորալ լիֆթինգից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երեք շաբաթ է:

Հոնքերի բարձրացում (հոնքերի տեղաշարժ դեպի վեր, ասիմետրիայի շտկում՝ վիրահատության միջոցով)

Ի՞ՆՉ Է ԿՐԿՆԱԿԶԱԿԻ ԼԻՊՈՍԱԿՑԻԱՆ ԿԱՄ ԼԻՊՈՌԵԴՈՒԿՑԻԱՆ

Կրկնակզակի վիրահատական շտկումն այդ շրջանում կուտակված ավելցուկային ճարպի մեխանիկական հեռացումն է՝ ճարպը արտածծող հատուկ գործիքների օգնությամբ, տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում կրկնակզակի լիպոռեդուկցիան

1) Դեմքի ստորին երրորդականի ուրվագծերի հստակեցում

2) Ճարպային շերտի մեկընդմիշտ հեռացում

Ինչպե՞ս է կատարվում լիպոռեդուկցիան

 Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է մուտքի անցքեր կզակից ներքև կամ ստորին ծնոտի անկյունների մակարդակին որտեղից նախատեսվում է հեռացնել ավելցուկային ճարպային հյուսվածքը: Այդ անցքերը ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի:

 Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել կրկնակզակի լիպոռեդուկցիա

 Պլաստիկ վիրաբույժն է այն մասնագետը ով կարող է կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

 Կրկնակզակի հաջողության գրավականը կախված է տարիքից, մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից (ֆիքսող կորսետի 3 շաբաթյա կրելը) առկա խնդրի կամ դեֆորմացիայի տեսակից և արտահայտվածության ուժգնությունից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Կրկնակզակի լիպոռեդուկցիայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:

Ի՞նչ է եղնգային թմբիկների պլաստիկան և եղունգների քրոնիկ ներաճի վիրահատական բուժումը

Եղնգային թմբիկների պլաստիկան եղունգների քրոնիկ ներաճի հետևանքով դեֆորմացված, գերաճած, բորբոքված թմբիկնեի փոքրացումն ու ախտաբանական փոփոխված հյուսվածքների հեռացումն է, որը զուգորդվում է եղունգի ներաճած հատվածի հեռացնելու հետ՝ ներառյալ եղնգային մատրիքսի այդ հատվածը: Վերջինս կանխում է եղունգի կրկնակի ներաճը և վերջինիս հետևանքով եղնգային կողմնային և առաջային թմբիկների քրոնիկ մեխանիկական վնասումը, գերաճը և պաթոլոգիկ փոփոխությունները: Վիրահատությունը կարելի է կատարել ընդհանուր և տեղային անզգայացման պայմաններում:

 Եղնգային թմբիկների պլաստիկանյի արդյունքում կարողանում ենք

1) Կանխել եղունգների ներաճը

2) Գեղեցկացնել և նրբացնել մատների էսթետիկ տեսքը

3)Վերացնել եղունգների և փափուկ հյուսվածքների տարբեր ծագման դեֆորմացիաները

Ինչպե՞ս է կատարվում եղնգային թմբիկների պլաստիկան

Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածք թմբիկների պահանջվող հատվածներում, հեռացվում է թմբիկի ավելցուկային հատվածը, ինչպես նաև եղունգի քրոնիկ ներաճած մասը՝ իր բաժին մատրիքիսի հետ միասին: Վիրահատությունից հետո եղունգն աճում է ավելի ազատ և ունենում է ավելի էսթետիկ տեսք՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները:

Ո՞վ է համապատասխան բժիշկն ով կարող է կատարել եղնգային թմբիկների պլաստիկա

 Պլաստիկ վիրաբույժը, ընդհանուր պրակտիկայի վիրաբույժը, օրթոպեդ-տրավմատոլոգը, պոդոլոգ-վիրաբույժը հենց այն մասնագետներն են  ովքեր կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:

Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը

Վիրահատության հաջողության գրավականը գերազանցապես կախված է տարիքից, առկա ուղեկցող հիվանդություններից, խնդրի բարդության աստիճանից, հետվիրահատական խնամքից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Եղնգային թմբիկի պլաստիկայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:

Ի՞նչ է եղունգների պլաստիկ վիրահատությունը և ներաճած եղունգների վիրաբուժական բուժումը:

Եղունգների վիրահատությունը վիրաբուժական մոտեցում է եղունգների բուժման համար, որոնք դեֆորմացված, գերաճած կամ բորբոքված են աճի պատճառով: Եղունգների պլաստիկան նվազեցնում է նման եղունգները՝ հեռացնելով պաթոլոգիկ փոփոխված հյուսվածքը՝ դա համատեղելով եղունգի ներաճած հատվածի, ներառյալ եղունգների մատրիցայի մի մասի հեռացման հետ: Վերջինս կանխում է եղունգի կրկնակի աճը և դրան հաջորդող քրոնիկ մեխանիկական վնասը, տարածումը կամ պաթոլոգիական փոփոխությունները եղունգների կողային և առաջային պալարներում: Վիրահատությունը կարող է իրականացվել ընդհանուր կամ տեղային անզգայացման պայմաններում:

Եղունգների պլաստիկ վիրահատության արդյունքում մենք կարող ենք.

  1. Կանխել եղունգների աճը
  2. Բարելավել մատի էսթետիկ տեսքը
  3. Վերացնել եղունգների եւ փափուկ հյուսվածքների տարբեր դեֆորմացիաները

Ինչպե՞ս է կատարվում եղունգների վիրահատությունը:

Վիրահատության ընթացքում եղունգի անհրաժեշտ հատվածներում կտրվածքներ են արվում, եղունգի խրոնիկաբար ներաճած հատվածի և դրա մատրիցայի հետ միասին հեռացվում է ավելորդ հյուսվածքը։ Վիրահատությունից հետո եղունգը աճում է առանց խոչընդոտների և ունենում է ավելի էսթետիկ տեսք՝ չվնասելով շրջակա հյուսվածքը։

Ո՞ր բժիշկը կարող է կատարել եղունգների պլաստիկ վիրահատություն.

Պլաստիկ վիրաբույժը, ընդհանուր վիրաբույժը, օրթոպեդ վնասվածքաբանը, օրթոպեդ վիրաբույժը մասնագետներ են, ովքեր կարող են խորհուրդ տալ և կատարել նաև այս վիրահատությունը։

Ո՞րն է վիրահատության հաջողության գրավականը:

Վիրահատության հաջողությունը կախված է տարիքից, առկա ուղեկցող հիվանդություններից, խնդրի բարդության աստիճանից, ինչպես նաև հետվիրահատական ​​խնամքից և վիրահատող վիրաբույժի կատարած աշխատանքից։ Վերականգնման սկզբնական շրջանը մոտ երկու շաբաթ է։

Կարպալ պարկուճ, միջնադարյան նյարդի նեյրոլիզ – կարպալ թունելի համախտանիշ (ցավ, թմրածություն, ուժի և ֆունկցիայի կորուստ, 1-ին, 2-րդ և 3-րդ մատների եռակի մկանների ատրոֆիա)
Շրխկացող մատի վիրաբուժական բուժում.

Դյուպույտրենի կոնտրակտուրա (ձեռքի կապանների վիրաբուժական պլաստիկա)

Սինդակտիլիա (միաձուլված կամ ցանցավոր մատների ուղղում)