Նորություններ

📢 ՀՀ-ում Պոդոլոգիայի ամենասպասված կոնֆերանսը
Պոդոլոգիայի հայկական ասոցիացիան և Պոդոլոգիան առաջինը Հայաստան բերած «Հելիոս» բժշկական կենտրոնը համատեղ կազմակերպում են․
✅ «Առողջ եղունգներ» խորագրով կոնֆերանս
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ոտնաթաթի բոլոր պոդոլոգիական խնդիրները և դրանց արդյունավետ լուծման ժամանակակից մեթոդները, կներկայացվեն պոդոլոգիական նյութերը և դրանց կիրառման մասնագիտական գաղտնիքները ոլորտի փորձագետների կողմից
🔸 Կոնֆերանսի արդյունքում կծանոթանաք աշխարհում կիրառվող պոդոլոգիական վերջին մոտեցումներին
Մեզ սպասվում է ինտերակտիվ քննարկում և բազմաթիվ անակնկալներ🤗
👉🏻 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես
🗒 Գրանցվելու համար կարող եք գրել մեզ📩 կամ զանագահարել նշված հեռախոսահամարներով․
📞 060 62 44 44
📞 010 50 50 99
Viber/WhatsApp՝ 096 62 44 44
Հանդիպում ենք հունիսի 20-ին՝
🕰 10։00
📍Իտալիայի փող., 1 շենք` «BEST WESTERN PLUS CONGRESS» ՀՅՈՒՐԱՆՈՑ ( BALL ROOM)
🔹 Մուտքավճար՝ 20․000 դր
Օրակարգին ամբողջությամբ ծանոթացեք ստորև 😊
10:00 – Մասնակիցների գրանցում
10։30- «Բացման խոսք» Թամարա Գևորգյան «Հելիոս» ԲԿ տնօրեն
10։45- Լուսինե Թոփչյան (Մաշկավեներաբան-պոդոլոգ, Հելիոս ԲԿ պոդոլոգիայի բաժնի ղեկավար)- Պոդոլոգիա։ Ի՞նչ խնդիրներ է լուծում պոդոլոգիան։ Եղունգի անատոմիա։ Ներաճած եղունգների կանխարգելում և բուժում՝ օրթոնիքսիա (թիթեղների տեղադրում)։ Կոշտուկների և գորտնուկների տարբերակում և հեռացում։
11։15 – Հրանտ Հակոբյան ( Օրթոպեդ-մեխանիկ)-Ոտնաթաթի դրվածքի խնդիրներ, հարթաթաթության ախտորոշում՝ պլանտոգրաֆիկ հետազոտություն և կանխարգելում։
11։45- Մարիամ Ալեքսանյան ( Մաշկավեներաբան-պոդոլոգ)- Եղունգների սնկային ախտահարում (օնիխոմիկոզ)։ Սնկային ախտահարման տեսակները, առաջացման պատճառները և բուժումը։
12։15-12։30- Հելեն Ազարյան (Հելիոս ԲԿ հիմնադիր, ՀՀ-ում էսթետիկ բժշկության ոլորտի առաջին գիտությունների թեկնածու)- Ձեռքերի երիտասարդացման գաղտնիքները
12։30-13։15-Սուրճի ընդմիջում
13:15 -13:30 – Հելիոս Ուսումնական կենտրոնի ներկայացում
13:30 -14:00 Լուսին Կարահակոբյան (Մաշկավեներաբան)-Եղունգների դեֆորմացիաներ ՝ օնիխոդիստրոֆիա, օնիխոլիզիս, առաջացման պատճառները, կանխարգելումը և բուժումը։
14։00 -14։30 – Եվգենյա Մարգարյան ( էնդոկրինոլոգ-պոդոլոգ )-Դիաբետիկ ոտնաթաթի ճիշտ խնամք․ Ե՞րբ դիմել մասնագետի։
14։30 -15։00 – Գուրգեն Բեգլարյան (Պլաստիկ վիրաբույժ)-Եղնգային թմբիկների պլաստիկան որպես եղունգների քրոնիկ ներաճի բուժման տարբերակ։ Ֆալանգների էկզոստոզը պոդոլոգիայում։ Առաջացման պատճառները, կանխարգելում և բուժում։
15։00-15։30-Սերտիֆիկատների հանձնում
Շարունակում ենք ապահովել լավագույն որակ․․․ ☀