Սնկային եղունգների բուժում
Եղունգների սնկային հիվանդությունը կոչվում է օնիխոմիկոզ։ Սնկային ախտահարման ախտորոշումը երբեք չի դրվում անզեն աչքով։ Սնկային ախտահարումը հաստատվում կամ ժխտվում է միայն լաբորատոր հետազոտության միջոցով։
Եղունգների սնկային ախտահարման պատճառ կարող են հանդիսանալ․
1․Եղունգի վնասվածքը, դեֆորմացիաները (օնիխոդիստրոֆիա), եղնգաթերթիկի անջատումը եղնգահունից (օնիխոլիզիս), եղունգի հաստացումը (օնիխոգրիֆոզ)
2.Սխալ կատարված գել լաքը
3.Միկրոէլեմենտների/վիտամինների անբավարարությունը
Ռիսկի խմբում են․
- Զինվորականները
- Մարմնամարզիկները
- Լողավազան , շոգեբաղնիք հաճախողները
- Շաքարային դիաբետ ունեցողները
- Քիմիոթերապիա ընդունողները
- Ընդհանուր կոշիկներ, գուլպաներ օգտագործողները և այլն
Սնկային եղունգների բուժման համար առաջարկվում է․
- Մաշկաբանի խորհրդատվություն և բուժում (տեղային և համակարգային հակասնկային բուժում)
- Պոդոլոգիական մշակումներ (հակասնկային միջոցների օգտագործմամբ)
- Լազերոթերապիա
- Պլազմոթերապիա
- Տնային ճիշտ խնամք

