Մաշկափոխանակություն/փիլինգ

Ի՞նչ է մաշկափոխանակությունը

Մաշկափոխանակությունը մաշկի մեռուկացած բջիջների հեռացումն է: Այն պարգևում է մաշկին թարմություն, էլաստիկություն և երիտասարդություն: Մաշկափոխանակությունը նախատեսված է մաշկի ծերացման կանխարգելման և տարիքային կոսմետիկ թերությունների շտկման համար:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մաշկափոխանակությունը

  • Ակնե և հետակնե՝ փոսիկներ (ատրոֆիկ, հիպերտրոֆիկ սպիներ)
  • Էլաստիկության կորուստ
  • Մանր կնճիռներ
  • Հիպերպիգմենտացիոն բծեր
  • Մաշկի տարիքային փոփոխություններ
  • Գերճարպարտադրություն
  • Ֆոտոծերացում

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում

  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ
  • Արգելվում է զբաղվել սպորտով, հաճախել շոգեբաղնիք, սոլյարի և լողավազան (2-7 օր)
  • Օգտագործել վերականգնող քսուկ
  • Չօգտագործել այլ մաշկափոխանակման նյութ առանց մասնագետի թույլտվության

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Հղիություն
  • Լակտացիա (կրծքով կերակրում)
  • Ալերգիկ սրացուներ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Բորբոքային պրոցեսներ
  • Խրոնիկ հիվանդություններ (պսորիազ, էկզեմա) սրացման փուլում
  • Ներքին օրգանների անբավարարություն կամ ֆունկցիաների խանգարում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ

  • Կախված է փիլինգի և մաշկի տեսակից

գՆԱՑՈՒՑԱԿ