Դիոդային լազերային մազահեռացում

Ի՞նչ է դիոդային լազերային մազահեռացումը.

Դիոդային լազերային մազահեռացումը համարվում է արդյունավետ մազահեռացման տեսակներից: Նրա միջոցով ոչ միայն ազատվում եք անցանկալի մազերից այլ նաև լավանում է մաշկի որակը: «Հելիոս» բժշկական կենտրոնի սարքավորումները FDA սերտիֆիկացում ունեն, ինչը խոսում է հուսալիության և ապահովության մասին:

Սարքերն են.

  • Lightsheer Desire Lumenis /Իտալիա/
  • Lightsheer ET Lumenis /Իտալիա/
  • PRIMELASE Cocoon Medical /Իսպանիա/
  • SOPRANO XL ALMA Lasers /Իսրայել/

Ինչպե՞ս պատրաստվել միջամտոթյանը.

  • Սափրել մազածածկույթը
  • Միջամտությունից առաջ չօգտագործել տարատեսակ կոսմետիկ քսուքներ
  • Չօգտագործել սկրաբ (1 շաբաթ առաջ և հետո)

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին օրը)
  • Օգտագործել արևապաշտպան քսուքներ
  • Խուսափել ջրի շփումից

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Մաշկային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Էպիլեպսիա
  • Հղիություն
  • Կրծքով կերակրում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.

  • Հաճախականություն՝ 30-40 օր ընդմիջումով
  • Կուրսը՝ 5-6 այց