Պլազմոթերապիա. ծերացման կանխարգելում

Պլազմոլիֆթինգ

Պլազմոլիֆթինգն օրգանիզմի վերականգնման գաղտնի ռեսուրսների խթանումն է սեփական (աուտոլոգիական) արյան պլազմայի ներարկման միջոցով: Այն ներարկումային ամենաանվտանգ մեթոդներից է, որը կիրառվում է մասնագետների կողմից: Սեփական արյունը չի կարող առաջացնել ալերգիա, բացառում է հակազդեցությունները, հաճախորդին վարակելու հնարավորությունը, չունի տարիքային և սեռային սահմանափակումներ:

Պլազմոլիֆթինգը համեմատաբար քիչ հակացուցումներ ունի: Բացի դրանից, այն ներդաշնակորեն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ:

Ինչպիսի խնդիրներ է լուծում

  • կանխարգելում է ծերացումը
  • վերականգնողական թերապիա (արևի տակ հայտնվելուց հետո, ագրեսիվ կոսմոտոլոգիական պրոցեդուրաներից, պլաստիկ վիրահատություններից հետո)
  • սթրեսի ազդեցությունը կրող մաշկ (բնակություն մեգապոլիսում, խրոնիկ սթրեսներ, վնասակար սովորություններ, գիշերային կենսակերպ, որոշ դեղամիջոցների ընդունում, իմունիտետի անկում)
  • դիետաներից, ծոմապահությունից, կտրուկ նիհարեցումից հետո մաշկի կախվածություն
  • անհամաչափ պիգմենտացիա
  • մաշկի չորություն
  • ակնե և հետակնե
  • մազաթափություն
  • մազերի որակի վատացում

Պլազմոլիֆթինգը հակացուցված է հետևյալ իրավիճակներում

  • ներքին օրգանների խրոնիկական հիվանդություններ, որոնք հանգեցնում են այդ օրգանների ֆունկցիաների խանգարման
  • իմունային համակարգի հիվանդություններ
  •  շաքարային դիաբետի ծանր ձևեր
  • արյան մակարդելիության խախտումներ և անտիկոագուլյանտների (հակամակարդիչների) ընդունում
  • խրոնիկ հիվանդությունների սրացումներ
  • ցանկացած ստադիայում գտնվող ինֆեկցիոն հիվանդություններ
  • հոգեկան հիվանդություններ
  • հղիություն, կրծքով կերակրում
  • բուժման ենթակա մաշկի վրա բորբոքային երևույթներ

Պլազմոթերապիան ակտիվ, սակայն միևնույն ժամանակ նուրբ և անվնաս բուժման եղանակ է, որի կիրառումը տալիս է արտահայտված արդյունք:Դա բարելավվում է մաշկի վիճակը, նեղացնում է ծակոտիները: Մաշկը դառնում է էլաստիկ, փայլուն և էներգիայով լեցուն: Լավագույն արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում միջամտությունը կատարել շաբաթը մեկ անգամ. կուրսի տևողությունը 4-6 շաբաթ: 

ՊԼԱԶՄՈԳԵԼ

Պլազմոգելը մարդու սեփական պլազմայից պատրաստված գելն է, որն օգտագործվում է որպես ֆիլլեր:  Պլազմայի մշակումը կատարվում է ջերմային մշակման եղանակով: Ստացված նյութը հարուստ է ամինաթթուներով, սպիտակուցներով:  

Նոր տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ մասնագետներին հաջողվում է արյան պլազման վերածել գելի՝ առանց ավելորդ բաղադրիչների ավելացման: Պլազմոգելն ունի բավական բարձր ճկունություն և մոդելավորող հատկություն:

Մշակման առանձնահատկությունների շնորհիվ գելը կարելի է ստանալ ցանկացած խտության և ծավալի, որը հնարավորություն է տալիս մոդելավորել բավական մեծ հատված:

Ինչպիսի խնդիրներ է լուծում

  • քիթարտասվային ակոսի շտկում
  • քթաշուրթային հատվածի կնճիռների ուղղում
  • շրթունքի ձևի և ծավալի ուղղում
  • կզակի շտկում
  • դեմքի փոփոխության և  որվագծի անհարթությունների շտկում
  • վզի և կրծքի շրջանում խորը կնճիռների  հարթեցում

Ինչպես ցանկացած պրոցեդուրա, պլազմոգելի օգտագործումը որոշ հակացուցումներ ունի

  • շաքային դիաբետ
  • հղիություն և կրծքով կերակրում
  • արյան անմակարդելիություն
  • պրեպարատի ներարկման հատվածներում ցանավորում

Այլ ֆիլլերների համեմատությամբ պլազմոգելի առավերությունը կայանում է նրանում, որ նրա հիմքում սեփական պլազման է: Այդ է պատճառը, որ ալերգիաները բացառվում են: 

Ծառայություններ