Դերմափեն

Ի՞նչ է դերմափենը.

Մեթոդի հիմքում ընկած է մաշկի արհեստական գրգռումը  «վնասումը»՝ խիստ խորությամբ, մաշկի սեփական կոլագենի սինթեզի խթանման նպատակով:

Կիրառվում է  մաշկի հարթեցման և  առանձգականության լավացման համար: Տևողությունը 60 րոպե՝ ցավազրկումով:

Ի՞նչ խնդիրներ է լուծում դերմափենը.

  • Մանր կնճիռներ
  • Մաշկի ծակոտիներ
  • Մակերեսային և միջին խորության մաշկափոխանակում /փիլինգ/
  • Սպիներ
  • Ակնե և հետակնե
  • Պիգմենտներ
  • Մաշկի ձգում
  • Մազաթափություն

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Չօգտագործել դեկորատիվ կոսմետիկ միջոցներ (առաջին 2 օրը)
  • Լվացվել գոլ ջրով
  • Չորացնել դեմքը անձեռոցիկով

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Մաշկային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Զարկերակային ճնշում
  • Հղիություն
  • Կրծքով կերակրում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել և որքան ժամանակը մեկ.

  • Հաճախականություն՝ 10 օր ընդմիջումով
  • Կուրսը՝ 5-6 այց