Մաշկի խորը մաքրում

Մաշկի խորը մաքրումն ատրավմատիկ միջամտություն է, որի ժամանակ կատարվում է մաշկի լվացում յուրաքանչյուր մաշկի տեսակին համապատասխան նյութերով, տոնիզացիա, մակերեսային շերտազատում/փիլինգ, լայնացած ծակոտիների՝ կոմեդոնների, միլիումների մեխանիկական, ուլտրաձայնային մաքրում։ Օգտագործվում են դիմակներ ըստ մաշկի տեսակի՝ ծակոտիները փակող, մաշկը հանգստացնող։

 

Ցուցումներ

  • Լայնացած ծակոտիներ
  • Կոմեդոններ, միլիումներ
  • Յուղոտ, չոր մաշկ

           Հակացուցումներ

  • Մաշկային խնդիրներ սրացման փուլում
  • Զգայություն օգտագործվող նյութերի հանդեպ

Դեմքի խորը մաքրումը կարելի է կատարել ամիսը մեկ անգամ՝ ըստ մասնագետի ցուցման։

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում 1 օր չօգտագործել կոսմետիկ միջոցներ։

գՆԱՑՈՒՑԱԿ