Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,

Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ

Չարենց

 

 

Ամեն օրը հնարավորություն է նորից սկսելու։ Դու՛ ես ընտրողը զվարթ կյանքի։ Դու՛ ես գեղեցիկ և առողջ լինելու որոշում կայացնողը։ Հիմա դու գիտես այդ դուռը, որտեղ քո առողջ գեղեցկության ապագայի ժամացույցն է։ Ես մանրակրկիտ պատմեցի իմ մասին, որպեսզի դու հստակեցնես անելիքդ անմիջական փորձառության մեջ։ Հնարավորություններն ուրվագծված են քո առաջ՝ լինել թափանցիկ՝ ինչպես օդը, պինդ՝ ինչպես հողը, կենարար՝ ինչպես ջուրը, ջերմ /կամ բորբ/՝ ինչպես կրակը և ներդաշնակ՝ այս հիմնարար տարերքների խաղացկուն փոխակերպումներում։ Բոլոր տպավորիչ ներգործություններից, որոնց նկատմամբ ընկալունակ են սիրտը, ինտելեկտը և մարմինը, ամենաբնականն արևին ձգվելն է։ Անկախ եղանակից՝  բե՛ր քո արևը։ «Հելիոսում» արևի երգը միշտ վառ է։