«Հելիոս»  Ուսումնական կենտրոն

Արի՛ քո տարերքի հետևից, դարձի՛ր մրցունակ մասնագետ

Իմ հիմնական մոտիվացիան մարդկային կյանքի բարձր որակի ստեղծումն է։ Եվ իմ նպատակն է առողջ ու գեղեցիկ կյանք նվիրելու գործունեությունը ծավալել աշխարհում, այդ գործում ներգրավել նորանոր մարդկանց։ Իմ գաղափարներն իրացնելու ամենաուղիղ ճանապարհը կրթվելն ու կրթելն է։ Ի վերջո, նոր քաղաքակրթության և մարդկային որակյալ կյանքի անվտանգության պայմանն ու հիմքը հենց կրթությունն է։

Համագործակցելով Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ՝ երկար տարիներ հանդիսացել եմ  այդ կարևոր կրթօջախի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի կլինիկական բազան։

Անկախ ինչ լեզվով ես դու խոսում, կարող ես միանալ մեր եռալեզու դասընթացներին։

  • Հայերեն,
  • Անգլերեն,
  • Ռուսերեն,

Դասընթացների սերտիֆիկատները երկլեզու են։

Նշանակություն չունի, թե դու աշխարհի որ կետում ես, քանի որ ապահովված ես առկա և հեռավար ուսուցմամբ։

Դու ոչ միայն կստանաս հիմնարար տեսական գիտելիքներ, այլև կունենաս հնարավորություն ձեռք բերել գործնական հմտություններ։

Տրամադրվում են նաև երկարաժամկետ /բազային/ դասընթացներ և վերապատրաստում։

Դասընթացների համար հրավիրված են միջազագային սերտիֆիկացում և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող լավագույն մասնագետները։ Նրանք պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում, ձեռք բերում նոր գիտելիքներ, յուրացնում ոլորտի՝ աշխարհում առկա նորարարությունները։ Դասընթացների լավագույն շրջանավարտներին առաջարկում ենք միանալ «Հելիոսին» և աշխատել մեզ հետ։

Դասավանդվում են ոլորտի ամենապահանջված դասընթացները՝

  • Ուրվագծային պլաստիկա,
  • Բազային կոսմետոլոգիա,
  • Ապարատային  կոսմետոլոգիա
  • Լազերային մազահեռացում
  • Ասեղային մազահեռացում
  • Բազային պոդոլոգիա
  • Էսթետիկ գինեկոլոգիա
  • ՍՊԱ
  • Ախտահանում
  • Ներարկումներ և արյան նմուշառում

Արի՛ քո տարերքի հետեվից

                          ՀԵԼԻՈՍ ԱԿԱԴԵՄԻԱ

գՆԱՑՈՒՑԱԿ