Բոտուլինոտոքսին Ա տիպ

Ի՞նչ է բոտուլինոտոքսինը.

Ա տիպի բոտուլինոտոքսինի (Բոտոքս) ներարկումը դեմքի ուրվագծի և դիմախաղային կնճիռների շտկումն է  ոչ վիրահատական եղանակով: Դեղամիջոցի ազդեցությունը սկսում է ի հայտ գալ 2-4 օրից`  հասնելով իր առավելագույն արդյունքին  7-14 օրվա ընթացքում: Մկանների կծկումների կարողությունը վերականգնվում է 3-6 ամսվա ընթացքում:

Ի՞նչ խնդիրներ է լուծում բոտուլինոտոքսինը.

  • Միջհոնքային կնճիռներ
  • Ճակատի հորիզոնական կնճիռներ
  • «Սագաթաթ»՝ աչքերի շուրջ գոյացող կնճիռներ
  • Լատերալ կնճիռներ /հոնքերի կողային հատվածների իջեցում/
  • Մարիոնետի գիծ /բերանի անկյունային հատվածի իջեցում/
  • Քթի ծայրի բարձրացում
  • Պարանոցի շրջանի կնճիռներ
  • Պերիօրալ կնճիռներ /ծխողներին հատուկ ուղղահայաց կնճիռներ բերանի շուրջ/
  • Կզակի անհարթություններ
  • Ափերի, թևատակերի, ոտնաթաթի հիպերհիդրոզ (գերքրտնարտադրություն)

Ի՞նչ հակացուցումներ ունի.

  • Մաշկային հիվանդություններ
  • Օնկոլոգիական հիվանդություններ
  • Քրոնիկ անոթային հիվանդություններ
  • Արյան մակարդելիության խանգարումներ
  • Զարկերակային ճնշում
  • Հոգեկան հիվանդություններ
  • Շաքարային դիաբետ
  • Հղիություն
  • Կրծքով կերակրում

Ո՞րքան ժամանակը մեկ կարելի է կատարել.

3-6 ամիս պարբերականությամբ