Տեմպորալ լիֆթինգը կամ քունքային ու հարակնային շրջանի ձգում- բարձրացումը վիրահատության տեսակ է որի ընթացքում դեմքի վերին 1/3-ի՝ հատկապես հարակնային շրջանի մաշկը, ձգվում է դրսային և վեր ուղղություններով ավելի պարզ, բաց և երիտասարդ հայացք ստանալու համար: Վիրահատությունը կարելի է կատարել ընդհանուր կամ տեղային անզգայացման պայմաններում:
Ի՞նչ խնդիրներ է լուծում տեմպորալ լիֆթինգը
1) Ունքերի կախված դիրքի շտկում
2) Աչքերի հոգնածության և տեսքի շտկում
3) Հարակնային շրջանի կնճիռների վերացում
4) Հայացքի գրավչության մեծացում
Ինչպե՞ս է կատարվում տեմպորալ լիֆթինգը
Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածք քունքերից վեր՝ գլխի մազածածկ հատվածներում, որն անտեսանելի է աչքի համար: Այդ կտրվածքը ժամանակի ընթացքում դառնում է անտեսանելի: Կտրվածքների շրջանից մուտք է ստեղծվում դեպի հարակնային կախված հատվածներ և վիրաբուժական մեթոդների օգնությամբ ձգվում և բարձրացվում են կախված հատվածները:
Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել տեմպորալ լիֆթինգ
Պլաստիկ վիրաբույժը, դիմածնոտային վիրաբույժը հենց այն մասնագետներն են, ովքեր կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:
Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը
Տեմպորալ լիֆթինգի հաջողության գրավականը գերազանցապես կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից և պացիենտի տարիքից: Տեմպորալ լիֆթինգից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երեք շաբաթ է:
No products in the cart.