Կրկնակզակի վիրահատական շտկումն այդ շրջանում կուտակված ավելցուկային ճարպի մեխանիկական հեռացումն է՝ ճարպը արտածծող հատուկ գործիքների օգնությամբ, տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:
Ի՞նչ խնդիրներ է լուծում կրկնակզակի լիպոռեդուկցիան
1) Դեմքի ստորին երրորդականի ուրվագծերի հստակեցում
2) Ճարպային շերտի մեկընդմիշտ հեռացում
Ինչպե՞ս է կատարվում լիպոռեդուկցիան
Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է մուտքի անցքեր կզակից ներքև կամ ստորին ծնոտի անկյունների մակարդակին որտեղից նախատեսվում է հեռացնել ավելցուկային ճարպային հյուսվածքը: Այդ անցքերը ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի:
Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել կրկնակզակի լիպոռեդուկցիա
Պլաստիկ վիրաբույժն է այն մասնագետը ով կարող է կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:
Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը
Կրկնակզակի հաջողության գրավականը կախված է տարիքից, մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից (ֆիքսող կորսետի 3 շաբաթյա կրելը) առկա խնդրի կամ դեֆորմացիայի տեսակից և արտահայտվածության ուժգնությունից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Կրկնակզակի լիպոռեդուկցիայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:
Ի՞նչ է եղնգային թմբիկների պլաստիկան և եղունգների քրոնիկ ներաճի վիրահատական բուժումը
Եղնգային թմբիկների պլաստիկան եղունգների քրոնիկ ներաճի հետևանքով դեֆորմացված, գերաճած, բորբոքված թմբիկնեի փոքրացումն ու ախտաբանական փոփոխված հյուսվածքների հեռացումն է, որը զուգորդվում է եղունգի ներաճած հատվածի հեռացնելու հետ՝ ներառյալ եղնգային մատրիքսի այդ հատվածը: Վերջինս կանխում է եղունգի կրկնակի ներաճը և վերջինիս հետևանքով եղնգային կողմնային և առաջային թմբիկների քրոնիկ մեխանիկական վնասումը, գերաճը և պաթոլոգիկ փոփոխությունները: Վիրահատությունը կարելի է կատարել ընդհանուր և տեղային անզգայացման պայմաններում:
Եղնգային թմբիկների պլաստիկանյի արդյունքում կարողանում ենք․
1) Կանխել եղունգների ներաճը
2) Գեղեցկացնել և նրբացնել մատների էսթետիկ տեսքը
3)Վերացնել եղունգների և փափուկ հյուսվածքների տարբեր ծագման դեֆորմացիաները
Ինչպե՞ս է կատարվում եղնգային թմբիկների պլաստիկան
Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածք թմբիկների պահանջվող հատվածներում, հեռացվում է թմբիկի ավելցուկային հատվածը, ինչպես նաև եղունգի քրոնիկ ներաճած մասը՝ իր բաժին մատրիքիսի հետ միասին: Վիրահատությունից հետո եղունգն աճում է ավելի ազատ և ունենում է ավելի էսթետիկ տեսք՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները:
Ո՞վ է համապատասխան բժիշկն ով կարող է կատարել եղնգային թմբիկների պլաստիկա
Պլաստիկ վիրաբույժը, ընդհանուր պրակտիկայի վիրաբույժը, օրթոպեդ-տրավմատոլոգը, պոդոլոգ-վիրաբույժը հենց այն մասնագետներն են ովքեր կարող են կատարել խորհրդատվություն և իրականացնել այս վիրահատությունը:
Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը
Վիրահատության հաջողության գրավականը գերազանցապես կախված է տարիքից, առկա ուղեկցող հիվանդություններից, խնդրի բարդության աստիճանից, հետվիրահատական խնամքից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Եղնգային թմբիկի պլաստիկայից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:
No products in the cart.