Լիպոֆիլինգը նախապես օրգանիզմից հեռացված և հատուկ մշակում անցած ճարպային հյուսվածքի ներմուծումն է խնդրահարույց և պահանջվող հատվածներում՝ խորը ծալքերի, կնճիռների, կորցված ծավալների հատվածներում կամ մարմնամասերին ավելի մեծ և փարթամ տեսք հաղորդելու համար: Միջամտությունը կարելի է կատարել դեմքի շրջանի տարիքային փոփոխությունների, հետվիրահատական վիճակների, բնածին արատների դեպքում, ձեռքերի երիտասարդացման, սրունքների, նստատեղի, կրծքերի մեծացման և դեֆորմացիաների շտկման նպատակով՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:
Ի՞նչ խնդիրներ է լուծում լիպոֆիլինգը
1) Դեմքի և մարմնի տարբեր հատվածներում առկա ծավալային կորուստների լրացում, վերականգնում
2) Հարակնային շրջանի երիտասարդեցում
3) Մարմնի և դեմքի ուրվագծերի շտկում և փոփոխում
4) Զանազան սպիների շտկում
5) Շուրթերի ծավալի մեծացում
6) Ինտիմ հատվածների երիտասարդացում, ասիմետրիայի շտկում
7) Դաստակների և պարանոցի երիտասարդացում
Ինչպե՞ս է կատարվում լիպոֆիլինգը
Վիրահատության ժամանակ վիրաբույժը կատարում է մուտքի անցքեր այն հատվածներում որտեղից նախատեսվում է հեռացնել ճարպային հյուսվածքը: Հեռացնելուց հետո կատարվում է ճարպի հատուկ մշակում և ներմուծում նախօրոք գծանշված և պահանջված հատվածներում: Այդ անցքերը ժամանակի ընթացքում դառնում են անտեսանելի:
Ո՞վ է համապատասխան բժիշկը ով կարող է կատարել լիպոֆիլինգ
Պլաստիկ վիրաբույժն է այն մասնագետը ով կարող է կատարել խորհրդատվություն և իրականացնել վիրահատություն:
Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը
Լիպոֆիլինգի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա, հետվիրահատական խնամքից, առկա խնդրի կամ դեֆորմացիայի տեսակից և արտահայտվածության ուժգնությունից, ինչպես նաև վիրահատող բժշկի կատարած աշխատանքից: Լիպոֆիլինգից հետո նախնական վերականգնողական շրջանը մոտ մեկ ամիս է:
No products in the cart.