Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկան աչքի օժանդակ համակարգի՝ կոպի վիրահատական բարձրացման, ձգման միջամտություն է, որի ժամանակ անցանկալի մաշկը և առկա ճարպային ճողվածքները հեռացվում են՝ տեղային կամ ընդհանուր անզգայացման պայմաններում:
Բլեֆարոպլաստիկայի արդյունքում ունենում ենք․
1) Կոպերի շրջանի ավելցուկային մաշկի կրճատում, որը խոչընդոտում կամ սահմանափակում է տեսողությունը
2) Էլաստիկությունը կորցրած մաշկի հեռացում, որը հավաքում է բազմաթիվ ծալքեր, աղավաղում վերին կոպի բնական ուրվագիծը
3) Տեսողության բարելավում
4) Ավելորդ ճարպային կուտակումների՝ ճողվածքների հեռացում, որոնք հայտնվում են կոպերի շրջանի մաշկի տակ՝ կոպերին հաղորդելով այտուցվածություն և հոգնած տեսք
5) Աչքերի տակ պարկերի, հոգնած հայացքի շտկում
Ինչպե՞ս է կատարվում բլեֆարոպլաստիկան:
Վերին կամ ստորին կոպերի բլեֆարոպլաստիկայի ժամանակ վիրաբույժը կատարում է կտրվածքներ համապատասխան կոպերի բնական ծալքերի ուղղությամբ: Վերին կոպի վիրահատության համար կտրվածքները կատարվում են անմիջապես կոպի ծալքի վրա, իսկ ստորին կոպի վիրահատության դեպքում կտրվածքները կատարվում են հենց թարթիչների տակ կամ կոպի հետևում (տրանսկոնյուկտիվալ): Այս կերպ կտրվածքները դառնում են անտեսանելի դրանց ապաքինման դեպքում։
Օկուլոպլաստիկ վիրաբույժը կամ պլաստիկ վիրաբույժը այն մասնագետն է ով պետք է անցկացնի խորհրդատվություն և կատարի ստորին կամ վերին բլեֆարոպլաստիկա:
Բլեֆարոպլաստիկայից հետո խորհուրդ է տրվում․
Ո՞րն է այս վիրահատության հաջողության գրավականը:
Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկայի հաջողության գրավականը կախված է մաշկի որակից և հետագա հետվիրահատական խնամքից: Վերին կամ ստորին բլեֆարոպլաստիկայից հետո վերականգնողական շրջանը մոտ երկու շաբաթ է:
No products in the cart.