Հիդրոխնամք (Hydrafacial)

Ի՞նչ է հիդրոխնամք

Հիդրոխնամքը մաշկի խոնավացման նորագույն տեխնոլոգիա է: Միջամտության ընթացքում կատարվում է մեխանիկական մաշկափոխանակություն՝ դերմաբրազիա, միաժամանակ՝ հագեցնելով մաշկը վիտամիններով հարուստ հեղուկով: Հաջորդ փուլում ուլտրաձայնային ճառագայթի տակ դրվում է խոնավացնող և հանգստացնող դիմակ, որը խոնավացնում է ջրազրկված մաշկը։

Ի՞նչ խնդիրներ է լուծում հիդրոխնամք

  • Մաշկի չորություն
  • Ֆոտոծերացում
  • Մանր կնճիռներ
  • Թուլացած մաշկ

Միջամտությունից հետո խորհուրդ է տրվում.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
  • Օգտագործել արևապաշտպան քսուկներ
  • Լվացվել գոլ ջրով

Ի՞նչ հակացուցումներ ունի

  • Մաշկային հիվանդություններ՝ սրացման փուլում

Ի՞նչ հաճախականությամբ կարելի է կատարել

  • Հաճախականություն՝ 3-4 շաբաթ ընդմիջումով
  • Կուրսը՝ 3-5 անգամ