Oրթոզի պատրաստում

Աշխարհի բնակչության մոտավորապես մեկ երրորդը տառապում է ոտքերի տարբեր աստիճանի և ձևի դեֆորմացիաներից: Այս հիվանդությունը առաջացնում է հարթաթաթություն, ծուռ մատներ, ներաճած եղունգներ, կոշտուկներ և հոդերի լուրջ խնդիրներ։

Ոտքերի և մատների տարբեր դեֆորմացիաների շտկման համար նշանակվում են միջմատային օրթոզներ։ Դրանց օգտագործումը թույլ է տալիս թեթևացնել ցավը, վերադարձնել ոտքը ճիշտ դիրքի և վերականգնել ոտնաթաթի ֆունկցիոնալությունը:

Մեր կենտրոնում անհատական օրթոզների պատրաստմամբ զբաղվում է պոդոլոգը։ Յուրաքանչյուր օրթոզ պատրաստվում է կախված ոտնաթաթի անհատական առանձնահատկություններից:Այցելուն գտնվում է մասնագետի հսկողության տակ։ Պարբերաբար կատարվող զննումները հնարավորություն են տալիս գնահատել ոտնաթաթի անհատական օրթոզներով բուժման արդյունքը և անհրաժեշտության դեպքում կատարել շտկումներ։

Բուժման ընթացքում ցավը նվազում է, այտուցը թուլանում է, մատները աստիճանաբար վերադառնում են իրենց ֆիզիոլոգիական դիրքին։

Որպես կանոն, մատների դեֆորմացիան տարբեր տեսակի հարթաթաթության հետևանք է։ Ոտնաթաթի օրթոպեդիկ խնդիրների բուժման ժամանակ առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է օրթոզների հետ համատեղ օգտագործել օրթոպեդիկ ներդիրներ։

ortozy-razdeliteli
z7zm0fc37bs7q3oojil4l27okirxyko1