Նիհարեցնող պարուրում (SOTHYS)

Այս պարուրումն իր առանձնահատուկ բաղադրության շնորհիվ կատարում է միաժամանակ 2 գործողություն՝ մաշկի շերտազատում եւ նիհարեցում: Վայրի նարնջի առկայությունը նպաստում է մաշկի ճարպային բջիջների ակտիվ հեռացմանը: Կարճ ժամանակում այն ապահովում է զգալի արդյունք՝ փոխելով Ձեր մաշկի որակն եւ ուրվագծերը:

Ցեխային պարուրում

Աղերով եւ միկրոէլեմենտներով հարուստ Մեռյալ ծովի ցեխը հակաբորբոքային, իմունամոդուլացնող եւ հակաբակտերիալ բացառիկ միջոց է: Այն բարենպաստ է ազդում արյան շրջանառության, նյութափոխանակության վրա՝ մարմնի հյուսվածքները հարստացնելով թթվածնով: Անփոխարինելի են մարմնի նիհարեցման եւ հակացելյուլիտային ծրագրերում:

 Ջրիմուռային պարուրում

Ջրիմուռային պարուրումը ցելյուլիտի եւ ավելորդ քաշի հետ պայքարելու ամենալավ եւ արդյունավետ միջոցներից է: Այն նպաստում է մաշկի թունազերծմանը, նյութափոխանակությանը եւ մաշկի որակի բարելավմանը:

Դիմակ-պարուրում (SOTHYS)

Պարուրման այս տեսակին բնորոշ է մաշկի էլաստիկության վերականգնումը: Տեղային ներգործության շնորհիվ այն լավացնում է մաշկի կառուցվածքը, սնուցում եւ ձգում այն:

Կաթնամեղրային պարուրում

Կաթնամեղրային պարուրումն արդյունավետ միջոց է մաշկի որակի բարելավման գործում: Հարուստ լինելով ակտիվ բիոլոգիական տարրերով՝ մեղրը իր բուժիչ հատկությունների շնորհիվ լավացնում է մաշկի որակը, իսկ կաթը՝ փափկեցնում եւ ճերմակ թայլ է հաղորդում Ձեր մաշկին:

Շոկոլադե պարուրում

Չկա ավելի արդյունավետ միջոց ցելյուլիտի դեմ պայքարում, քան շոկոլադե պարուրումները: Վիտամիններով եւ կոֆեինով հարուստ կակաոյի փոշին խթանում է ճարպերի դուրսբերումը, դարձնելով Ձեր մարմինը գեղեցիկ եւ ձիգ, իսկ շոկոլադի անմոռանալի բուրմունքը դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա: