ՍՊԱ   էթիկետ

«Հելիոս» կենտրոնն արժևորում է սպասարկման որակը, քանի որ կենտրոնի գերագույն  նպատակն է հաղորդել յուրաքանչյուր հաճախորդին հաճույքի և հանգստի անկրկնելի պահեր:

Վստահ լինելու համար, որ մեր յուրաքանչյուր հաճախորդ կստանա հնարավորինս լավագույն սպասարկում, խնդրում ենք այցելել «Հելիոս» կենտրոն ժամադրությունից 10 րոպե առաջ: Դա հնարավորություն կընձեռի մեզ ողջունելու Ձեզ, ավարտին հասցնելու բոլոր նախապատրաստական աշխատանքները:

«Հելիոս» ՍՊԱ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ցանկալի օրը և ժամը ամրագրել 3-4 օր առաջ: Եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարողանում այցելել ամրագրված ժամին, խնդրում ենք տեղեկացնել 24 ժամ առաջ:

Առաջին այցը ենթադրում է մասնագետի խորհրդատվություն` ցուցումների և հակացուցումների մասին:

Մարմնի խնամքի պրոցեդուրաների մեծ մասից առաջ ենթադրվում է ցնցուղի ընդունում: Պետք է ընդունել ցնցուղ, այնուհետև հագնել տրամադրվող մեկ անգամյա օգտագործման ներքնազգեստը, հողաթափերն ու խալաթը: Դեմքի խնամքի, մերսման  պրոցեդուրաների ժամանակ տղամարդկանց խորհուրդ է տրվում սափրվել մեկնարկից ոչ ուշ քան 3 ժամ առաջ: Հղիության, ալերգիաների, ներկա պահին ընդունվող դեղորայքի  և այլ  խնդիրների դեպքում, խնդրում ենք տեղեկացնել նախօրոք: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ զգեստապահարանում թողնված թանկարժեք իրերի կորուստի դեպքում ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում:

Ձեզ համար նախատեսված հանգիստը չխափանելու նկատառումներով խնդրում ենք անջատել բջջային հեռախոսները և խոսել շշուկով:

Կենտրոնում ծխելը արգելվում է, թեյավճարը՝ նույնպես:

Ակնկալում ենք ՍՊԱ ԷԹԻԿԵՏԻ պահպանում:
Մաղթում ենք Ձեզ հաճելի հանգիստ: