Արեւելյան Արարողություն/ Oriental Ceremony

«Արեւելյան արարողությունը» թարմացնող եւ վերականգնող արեւելյան ծիսակատարություն է: Այն սկսում է մաշկի փիլինգով, որին հաջորդում է մարմնի ընդհանուր մերսում բուրումնավետ տոպրակներով եւ տաք քարերով: Մաշկի շերտազատում, հագեցում արեւելյան յուղով, տաք քարերով մերսում 60 րոպե

  1. Նախապատրաստական աշխատանք թեթեւ մերսում (5 րոպե)
  2. Շերտազատում (20 րոպե)
  • սկրաբը տարածվում է մարմնի հետին հատվածում՝ կատարելով մաշկի շերտազատում 
  • նույնը կատարվոմ է դիմային հատվածում
  • այցելուն ցնցուղ է ընդունում

      3. Մոդելավորում (30 րոպե)

  • Oriental oil-ը տարածվում է ողջ մարմնով՝ կատարելով հանգստացնող գործողություններով մերսում
  • մերսումը շարունակվում է բուրումնավետ պարկերով
  1. Ավարտ (5 րոպե)
  • այցելուն ծածկվում է սրբիչով եւ թեթեւ մերսումով մասնակիորեն հեռացվում են յուղի մնացորդները

Հանակասումի/ Hanakasumi

Ճապոնական ավանդական այս արարողակարգը սկսում է բրնձի փոշու գոմաժով, որին հաջորդում է ոտնաթաթի կետային մերսում, այնուհետեւ՝ ընդհանուր մարմնի հանգստացնող մերսում:

Մաշկի շերտազատում, ձեռքերի եւ ոտնաթաթի մոդելավորում 60 րոպե

  1. Նախապատրաստական աշխատանք թեթեւ մերսում (5 րոպե)
  2. Մաշկի շերտազատում եւ ոտնաթաթի մոդելավորում (40 րոպե)
  • մաշկի վրա տարածվում է տաք բալենու ծաղիկների եւ բրնձի փոշու գոմաժ (Cherry blossom-rice poweder gommage)
  • նույնը կատարվում է դիմային հատվածում
  • այցելուն ծածկվում է սրբիչով
  • մինչ սկրաբը ազդում է, Cherry blossom-rice poweder gommage-ով կատարվում է ոտնաթաթի մոդելավորում
  • հատուկ ձեռնոցներով  կատարվում է ողջ մարմնի շերտազատում

3. Մոդելավորում (10 րոպե)

  • Շիի յուղը տարածվում է ողջ մարմնով՝ կատարելով հանգստացնող հնարքներ
  1. Ավարտ (5 րոպե)
  • այցելուն ծածկվում է սրբիչով եւ թեթեւ մերսումով մասնակիորեն հեռացվում են յուղի մնացորդները: