AHA Փիլինգ

AHA կամ ալֆա-հիդրօքսիդ թթուներն առկա են շատ բույսերում. դրանցով հարուստ են խաղողը, շաքարեղեգը եւ այլն: AHA թթուներով հարստացված այս փիլինգը ներազդելով մաշկի խոր շերտերի վրա, նպաստում է մաշկի երիտասարդացմանը, հարթեցնում այն եւ նվազեցնում պիգմենտացիան:

 

Արոմա Փիլինգ (SOTHYS)

Բալի եւ լոտուսի ծաղիկներից պատրաստված եւ դարչինով հարստաված այս փիլինգը բարելավում է մաշկի նյութափոխանակությունը եւ նպաստում մաշկի երիտասարդացմանը: Այս փիլինգը հարուստ է բնական միներալներով, որոնք նախատեսված են ցանկացած տեսակի մաշկի համար:

 

Փիլինգ ծովի աղով (SOTHYS)

Այս փիլինգի հիմքում մանրացված ծովի աղը եւ շաքարային փոշին են, որոնք հատուկ փիլինգի համար նախատեսված քսուկի հետ խառնված շերտազատում եւ երիտասարդացում են մաշկը՝ ապահովելով մաշկի թավշությունը: