ՍՊԱ

Մոռացեք բոլոր տեսակի ձանձրալի թռիչքների, լեզվական խոչընդոտների, կլիմայի փոփոխության մասին, թույլ տվեք Ձեզ վայելել հանգիստը Երևանի սրտում` «Հելիոս» սպա  կենտրոնում:

Կենտրոնի ՍՊԱ սրահում Դուք կարող եք վայելել Ձեր հանգիստը եթերայուղերի անուշ բույրի, ջրի նուրբ ցողերի, քնքուշ ծաղիկների, մոմերի հետաքրքիր լուսավորության ներքո, իսկ զարմանահրաշ արարողակարգերը Ձեզ ամբողջովին կուղեկցեն քաղաքի լարված առօրյայից դեպի դրախտային աշխարհ, որտեղ ամեն ինչ միայն Ձեզ համար է: Հանգստացնող և հաճելի ՍՊԱ ծառայությունները` թրմված բույսերի և եթերայուղերի բնական հավելումներով, կսնուցեն Ձեր մարմինը տալով նրան մետաքսյա նրբություն:

Վայելեք օդում ճախրող բուրմունքները, մետաքսի ծալքերը շոյող խորհրդավոր ներդաշնակության տանող երաժշտությունը, աղոտ լույսը և հրաշագործ ձեռքերի հպումը` գուրգուրված տաք յուղերով և գոլորշով: