Հարց բժշկին Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Podo Profi 2020

Podo Profi 2020 – Բժիշկ Զալյանի հեղինակած պոդոլոգիական կոնֆերանս ք․ Կրասնոդարում։ Կոնֆերանսն անցկացրել են ոլորտի առաջատար մասնագետներ տարբեր քաղաքներից, Հայաստանից ներկա է գտնվել նաև մեր ընդհանուր պրակտիկայի բժիշկ, պոդոլոգ Մուշեղ Վարժապետյանը։ Կոնֆերանսը հագեցած էր ինչպես տեսական նյութով, այնպես էլ գործնական աշխատանքներ իրականացնելու հնարավորությամբ, ընդհուպ մինչև վիրահատական միջամտությունների ներկա գտնվելը։ Կոնֆերանսում ներկայացված թեմաներն էին՝

  • Օրթոպեդիա
  • Օրթոպեդիկ ներդիրների տեսակները և դրանց պատրաստումը
  • Վիրաբուժությունը օրթոպեդիայում
  • Ողնաշարի տարբեր ախտաբանություններ, դրանց լուծումները՝ անհատական ներդիրներ
  • Հարեղնգային վալիկների պլաստիկա, վիրաբուժական և ոչ վիրաբուժական տարբերակով
  • Ոտանաթաթ՝ անատոմիայից մինչև բիոմեխանիկա
  • Պահպանողական և վիրաբուժական մեթոդներ
  • Պոդոլոգիայից օրթոպեդիա և հակառակը
  • Մաշկաբանական տարբեր ախտաբանություններ, կանխարգելում, բուժում
  • Պլազմոթերապիան օրթոպեդիայում
  • Դիաբետիկ ոտնաթաթ
  • Կինեզիոթերապիա

1 շաբաթ տևողությամբ կոնֆերանսը մեծ հարթակ էր ոլորտի առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակման և նոր համագործակցությունների։

 Ոլորտի մասնագիտական նորություններին կծանոթացնենք նաև Ձեզ։

«Հելիոս Պոդոլոգիա»-ն համընթաց քայլում է յուրաքանչյուր նորարարական մոտեցումներին և լավագույնն է առաջարկում իր այցելուներին։

Առողջ եղեք։