Հավատարիմ մնալով միշտ առաջատար և նորարար միտումներին մասնակից լինելու գաղափարին՝ մեր հիմնադիր, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանը, վերջերս վերադարձել է հերթական վերապատրաստումից, որն անցել է «Տոտալ Շարմ» պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիական միջազգային ցանցի Վրաստանյան մասնաճյուղում: Դասընթացներն վարել են պլաստիկ և էսթետիկ վիրաբույժ, հայր և որդի Մառլեն և Կոնստանտին Սուլամանիձեներ :
Դասընթացների թեման. Aptos թելերի միջոցով «քթի ոչ վիրահատական շտկման» և «կաթվածահարված դեմքի շտկման» նոր մեթոդների կիրառումն է: