IMCAS- ը հիմնադրվել է 1994 թ.-ին, Փարիզում՝ Ֆրանսիայում, որպես համագումար նվիրված պլաստիկ վիրաբույժներին և մաշկաբաններին:
Այն, ինչ սկսվեց ավելի քան մեկ տասնամյակ առաջ, այժմ գերհզոր հարթակ է, առողջ մրցակցության։ Հիմնադրումից ի վեր IMCAS- ը հանդիսացել է որպես կամուրջ վիրաբուժության և մաշկաբանության միջև, այդպիսով ստեղծելով ուժեղ հարթակ 2 ոլորտների համար՝ գիտական նյութերի, փորձի փոխանակման,աշխարհում կիրառվող նոր մոտեցումների:
Կազմակերպությունն այս անգամ հատուկ անդրադարձել է՝
- Պլաստիկ վիրաբուժության և մաշկաբանության միավորմանը
- Հակատարիքային և երիտասարդացնող վիրաբուժական և մաշկաբանական միջամտությունների նոր մոտեցումներին
- Բժշկական Էթիկային
- Մասնագիտական աջակցությանը
IMCAS- ը դարձել է մաշկի հակատարիքային մոտեցումների ներկայացման և քննարկման միջազգային կարևորագույն հարթակներից մեկը :
Այս տարի IMCAS ամենամյա համագումարը անցկացվել է հունվարին Փարիզում և ընդունել է ավելի քան 10,000 մասնակից 105 երկրներից: Երկրների շարքում հպարտ կարող ենք նշել նաև Հայաստանը, քանի որ համագումարին ներկա է եղել նաև «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանը։
Մաշկաբանության մեջ նոր մոտեցումներին, հակատարիքային միջամտությունների աշխարհին հայտնի թրենդներից կարող եք օգտվել նաև Դուք, քանի որ դոկտորը Հայաստանում կլինի շատ շուտով։ «Հելիոս»-ը միշտ քայլում է նորարարություններին համընթաց։