Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Հունիսի 12-ին կայացավ «Women for Women խորագրով միջոցառում

  

 

Հունիսի 12-ին կայացավ «Women for Women» խորագրով միջոցառումը, որի նպատակը ավելի քան 200 կանանց մեկ հարկի տակ հավաքելն ու կանանց համար ամենաակտուալ և կարևոր թեմաներով ինֆորմացիայի, կարծիքնրի և փորձառության փոխանակումն էր: 

«Women for Women» միջոցառման գլխավոր հովանավորն էր Helios Medical Center -ը և Helios Podology -ն: Միջոցառմանը՝ «Հելիոս» ԲԿ-ի մասնակցության նպատակը այն է, որ հասարակությունը լինի առողջ, որ իրենք կարողանան ծառայություններն առավել հասանելի ու մատչելի դարձնել բնակչության համար, օգնեն կանանց հասկանալ, որ կնոջ խնամքը շռայլություն չէ, այլ կարևոր  և սովորական երևույթ է, - տնօրեն՝ Թամարա Գրորգյանի խոսքով։

Միջոցառմանը բանախոսեցին, իրենց կարծիքներով կիսվեցին «Հելիոս» ԲԿ-ի մասնագետներից հետևյալ թեմաներով՝ Լիլիթ Հարությունյան, Լիլիա Սարգսյան  «Շարունակական խնամք` գեղեցկության բանալին, ոտնաթաթի ճիշտ խնամք» , Հայկանուշ Համբարձումյան, Ռուզաննա Ազատյան «Սեռական կյանքի անհրաժեշտությունը հղիության և հետծննդաբերական շրջանում, առողջ ապրելու արվեստը»։

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, մասնակիցներին և Big Projects-ին միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար: