Հարց բժշկին Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

ՊՈԴՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԶԱՅԻՆ ԿՈՒՐՍ՝ 6-Ը ՄԵԿՈՒՄ դասընթացն ավարտվեց

«Հելիոս» ուսումնական կենտրոնը «Պոդոլոգիայի հայկական ասոցիացիա»-ի հետ համատեղ մեկնարկած հերթական մասնագիտական դասընթացն ավարտվեց։

ՊՈԴՈԼՈԳԻԱՅԻ ԲԱԶԱՅԻՆ ԿՈՒՐՍ՝ 6-Ը ՄԵԿՈՒՄ դասընթացի 4 օրերը շատ ինտեսիվ էին հագեցած, ինչպես տեսական նյութերով, այնպես էլ գործնական աշխատանքներով։

1. Ներաճած եղունգ՝ օրտոնիքսիա

2. Հիպերկերատոզ՝ տեսակներ, կանխարգելում, բուժում

3. Ճաքեր՝ մշակման և բուժման մեթոդները

4. Գորտնուկ՝ տեսակներ, բուժման եղանակները

5. Արմատական կոշտուկ՝ տեսակներ, մշակման եղանակները

6. Ոտնաթաթի տարատեսակ դեֆորմացիաներ՝Hallux Valgus, պատճառներ, կանխարգելում

Դասընթացն անցկացրեց միջազգային կարգի պոդոլոգ, Գերմանիայի պոդոլոգների դպրոցի շրջանավարտ, «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնի համահիմնադիր Ռուզաննա Սարգսյանը, ով ունի 10 տարիների սպասարկման փորձ Հայաստանում և 4 տարիների փորձ Գերմանիայում։ Հանդիսանում է հեղինակային 2 պոդոլոգիական դասընթացների հեղինակ։

Մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կարողացան կիրառել նաև մոդելների հետ աշխատանքում։

Դասընթացի ավարտին մասնակիցներն անցան տեստավորում, կիսվեցին իրենց տպավորություններով և ստացան վկայականներ։

 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին մասնագիտական նոր ձեռքբերումների կապակցությամբ։