Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

«Հելիոս» -ի հիմնադիրը պարգևատրվեց ՀՀ նախագահի երախտագիտության մեդալով:

«Հելիոս» -ի հիմնադիրը պարգևատրվեց ՀՀ նախագահի երախտագիտության մեդալով: Բարերար ծնվում են, դառնում և բարություն սփռում առանց երախտիքի կամ փոխադարձ ակնկալիքի: «Հելիոս» և «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնների հիմնադիրներ՝ Ֆիլիպ Փաթաթանյանի և Հելեն Ազարյանի հայրենանպաստ ու բարերար նվիրման մասին գիտեն շատերը: Այդ մասին են վկայում Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա.Վեհափառ Հայրապետի ձեռամբ Ֆիլիպ Փաթաթանյանի պարգևատրումն ու Ասպետի կոչումը, Քուվեյթում հայակական կրթօջախի և եկեղեցու կառուցման համար: Այդ մասին են վկայում նաև Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի՝ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրված երախտագիտության մեդալը: Երախտագիտության մեդալը շնորհվում է պետական, տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական, հասարակական գործունեության, առողջապահության, կրթության, մշակույթի բնագավառների զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

-Այսպիսի պարգևի արժանանալը պարծանք է յուրաքանչյուր հայի համար: Ես գտնում եմ, որ այսօր ստացա երրորդություն: Այսինքն, ես ունեմ իմ հոր ծնողական օրհնանքը, պարգևատրվել եմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից և միևնույն ժամանակ այստեղ տիկնոջս՝ Հելեն Ազարյանի հետ միասին հիմնել ենք «Հելիոս» և «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնները, ինչի համար էլ երախտագիտության խոսք ստացանք ՀՀ Նախագահից: Երրորդությունը, կարծես, եղավ` ծնող, եկեղեցի, հայրենիք: Իսկ սա յուրաքանչյուր հայի համար մեծ բան է»,- ընդգծեց Ֆիլիպ Փաթաթանյանը: Այսքանով նրանք կանգ չեն առնում և դեռ շատ ծրագրեր ունեն իրականացնելու, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում , չէ որ նրանց համար բարերար լինելը ոչ թե կոչում, այլ կենսակերպ է: Փառք Արժանավորաց…

https://armenpress.am/arm/news/906082/hh-nakhagahi-koxmic-erakhtagitutyan-medali-arzhanacats-quveytahay.html