Պլազմոլիցք. Հելեն Ազարյանը՝ «Մասնագետ օնլայն»-ի եթերում
«Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Մասնագետ օնլայն» հաղորդման տաղավարում: Ուղիղ եթերում հաղորդման ընթացքում Հելեն Ազարյանը և հաղորդավար Դավիթ Պետրոսյանը զրուցել են պլազմոթերապիայի՝ պլազմոլիֆտինգի և պլազմոջելի կիրառման առավելությունների, մեթոդի արդյունավետության մասին:
Ընդգծվել է, որ թեև մոտ մեկ տասնամյակ առաջ մեթոդը նորույթ էր համարվում, սակայն ներկայում պլազմոթերապիան, պլազմոլիֆթինգը «տիրել են» ողջ դաշտը. էսթետիկ բժշկության հետ մեկտեղ, կիրառվում են գրեթե բոլոր ոլորտներում: Այդուհանդերձ, «Հելիոս»-ի գլխավոր բժիշկը հյուրընկալվել էր հաղորդմանը՝ ներկայացնելու նորույթ՝ պլազմոլիցքը (պլազմոֆիլլեր): Ցուցադրված տեսանյութերում բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Զարուհի Փափանյանը ցուցադրում էր մեթոդի կիրառման եղանակները, նաև պրոցեդուրայից կարճ ժամանակ անց ստացվող արդյունքը:
Հելեն Ազարյանն ուղիղ եթերում պատասխանել է հեռուստադիտողների բազմաթիվ հարցերին:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում