Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Միջազգային առաջին կոնֆերանս

«Հելիոս»-ը «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» թեմայով գիտագործնական միջազգային առաջին կոնֆերանսի գլխավոր հովանավոր: 2015թ. մայիս:

2015 թ-ի մայիսի 22-ին մեկնարկեց «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» թեմայով միջազգային առաջին գիտագործնական երկօրյա համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում մաշկավեներաբա­նական ծառայության հիմնադրման 90-ամյակին։

Համաժողովի գլխավոր հովանավորն էր «Հելիոս» բժշկական կենտրոնը (գլխավոր հովանավոր), որը ներկայացել էր նաև ցուցահանդեսով։

Միջոցառման բացմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ով բարձր գնահատելով նմանատիպ համաժողովների անցկացումը, կարևորեց մասնագիտական միավորումների կայացման գործընթացը Հայաստանում:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են փորձառու մաշկավեներաբաններ, առողջապահության կազմակե­րպիչներ, կլինիկական օրդինատորներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Քննարկվել են` մաշկաբանության, սեռավարա­կա­բա­նու­թյան, բժշկական կոսմետոլոգիայի, հարակից այլ մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները։