«Հելիոսը» մասնակցեց «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի մեջ» միջազգային գիտաժողովին 2015թ.-ի սեպտեմբերին:
«Հելիոս» բժշկական կենտրոնը մասնակցեց Երևանի բժշկական համալսարանում կայացած պլաստիկ վիրաբույժների «Նոր հորիզոններ պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի մեջ» թեմայով միջազգային գիտաժողովին:
Հինգերորդ տարին անցկացվող գիտաժողովին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Ուկրաինայի և այլ երկրների ճանաչված մասնագետներ:
«Հելիոս» բժշկական կենտրոնը և «Հելիոս պոդոլոգիան» ներկայացված էին տաղավարով, որում կենտրոնների ծառայությունների մասին տեղեկատվություն էր` տեսնայութերի, բուկլետների տեսքով, նաև «Հելիոս»-ի իննամյա գործունեության ձեռքբերումների ու գործընկերների` աշխարհահռչակ բրենդների մասին պոստերներ:
Հոկտեմբերի 30-ին կայացավ դերմատոկոսմետոլոգիայի արբանյակային սիմպոզիում, որում ելույթ ունեցավ «Հելիոս» բժշկական կենտրոնի հիմնադիր, գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանը` «Ուրվագծային պլաստիկայի առանձնահատկություններն ըստ սեռի» թեմայով: