Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Սեմինար «Հելիոս»-ում

«Հիալուրոնապլաստիկայի դպրոց» խորագրով  սեմինար Հելիոսում: 2014թ. հուլիս:

«Հելիոս» բժշկական կենտրոնը և «Մարուգա» ընկերությունը (ք. Մոսկվա) 2014 թ-ի հուլիսի 2-ին կազմակերպեցին ուսուցողական սեմինար «Հիալուրոնապլաստիկայի դպրոց» խորագրով: Սեմինարը վարում էր «Էքսպերտ» ԳԿԿ-ի գիտական խորհրդատու, դերմատոլոգ, կոսմետոլոգ Օքսանա Լոզովիկը (ք. Մոսկվա):
Սեմինարի առաջին մասը նվիրված էր մաշկի վերակառուցմանն ու բիովերականգնմանը` Viscoderm, Viscoderm Skinko նյութերի օգնությամբ: Երկրորդ մասում ներկայացվեց  ֆրանսիական Glytone Professional բարձրակարգ ֆիլլերը: Քննարկվեցին  թերապևտիկ մեթոդի տեսական հիմքերն ու կիրառման գործնական հմտությունները:
«Հելիոս»-ի արհեստավարժ մասնագետները սիրով պատրաստ են ներդնել իրենց գիտելիքներն ու փորձը՝ հաճախորդին բարձրորակ սպասարկում ապահովելու գործում: