«Հելիոս»-ն ութամյակը նշեց «Տարիների համախմբված և սիրառատ աշխատանք» նշանաբանով: 2014թ. նոյեմբեր:
«Տարիների համախմբված և սիրառատ աշխատանք». հենց այս կարգախոսով «Հելիոս» բժշկական կենտրոնն 2014 թ-ի նոյեմբերին ամփոփեց ութամյա աշխատանքի արդյունքները:
«Հելիոս»-ում տոն էր ինչպես աշխատանքային ցանկացած օր, երբ ողջ աշխատակազմը ջանք չի խնայում հաճախորդին ընդունելու ժպիտով ու բարձր պրոֆեսիոնալիզմով:
Աշխատանքային օրը լի էր շնորհավորանքներով, փոխադարձ երախտիքի խոսքերով, բարձր տրամադրությամբ ու ձեռքբերումներն արժևորելու պատրաստակամությամբ:
Ութամյակին «Հելիոս»-ի թիմը միասնական էր` գլխավոր բժիշկ Հելեն Ազարյանի, տնօրեն Նաիրա Անդրեասյանի գլխավորությամբ ու տարիների համախմբված և սիրառատ աշխատանքը շարունակելու հանձնառությամբ: