Հարց բժշկին Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Երբ բարեգործությունն ապրելակերպ է

Սա այն նվերն է, որ մատուցելով ինքդ էս փոխարենը նվեր ստանում՝ մանկական ջերմություն, հեքիաթին հավատալու հույս, բարին գործելու ցանկություն ու ժպիտներ։ Բարեգործությունն ապրելակերպ է․․․երբ մեկնում ես ձեռքդ ու հասկանում, որ ամուր բռնող կա, ու ամուր բռնելով օգնում ես քայլ անել, հասարակ քայլ, որ բոլորին չէ, որ այդքան հեշտությամբ է տրվում։

Շնորհակալ ենք Helios Medical Centerին և Helios Podologyին աջակցության ու նման ջերմության համար: Միանալով մեր "Տաքուկ ձմեռ" ակցիային` նրանք կողմից մեր 10 փոքրիկներ ստացան օրթոպեդիկ ձմեռային կոշիկներ: Նրանք ոչ միայն սիրով փաթեթավորեցին մեր բալիկների նվերները, այլև ծանոթացան ու ընկերացան նրանց հետ: Մեր համագործակցությունը վստահ ենք շարունակական է լինելու: