Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Առողջ եղունգներ» խորագրով կոնֆերանս

 
 
 
Սա հրաշալի հնարավորություն է համախմբելու ոլորտի առաջատար պոդոլոգներին, ոտնահարդարման/մատնահարդարման
մասնագետներին և պոդոլոգիայով հետաքրքրվող անձանց՝ փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռք բերման և պոդոլոգիան
զարգացման նոր մակարդակի հասցնելու համար։
Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ոտնաթաթի հնարավոր պոդոլոգիական խնդիրները և դրանց լուծման եղանակները,
պոդոլոգիական նյութերը և դրանց կիրառման մասնագիտական գաղտնիքները։
Սպասվում է ինտերակտիվ քննարկում և բազմաթիվ անակնկալներ։
Շարունակում ենք ապահովել լավագույն որակ․․․
Գրանցվելու համար կարող եք ուղարկել նամակ կամ զանագահարել նշված հեռախոսահամարներով․
060 62 44 44010 50 50 99
Viber/WhatsApp՝ 096 62 44 44
Մուտքավճար՝ 9․000 դր
Հանդիպում ենք մայիսի 25-ին՝  10։30
Ամիրյան փող․, 2 շենք՝ «Հոլիդեյ Ինն Երևան»։
Օրակարգին ամբողջությամբ ծանոթացեք ստորև 
▫️10:30-11։00 – Մասնակիցների գրանցում
▫️11։00-11։30 «Բացման խոսք» Թամարա Գևորգյան՝ «Հելիոս» ԲԿ տնօրեն
▫️11։30-12։00 Լուսինե Թոփչյան (Մաշկավեներաբան-պոդոլոգ)։ Պոդոլոգիայի ժամանակակից տենդենցները։Եղունգների սնկային ախտահարում։
▫️12։00-12։30- Մարիամ Ալեքսանյան (Մաշկավեներաբան-պոդոլոգ)։ Ներաճած եղունգներ, ներաճի կանխարգելում և բուժում։ Կոշտուկների, գորտնուկների տարբերակումը և հեռացման ճիշտ տեխնիկան։
▫️12։30-13։00 Հրանտ Հակոբյան ( Օրթոպեդ-մեխանիկ) Ոտնաթաթի դրվածքի խնդիրներ, հարթաթաթության կանխարգալում։
▫️13։00-13։30-Coffee Break
▫️13:30 -13:45 –Ծանոթացում <<Հելիոս>> Ուսումնական կենտրոնին
▫️13:45 -14:00 Եվգենյա Մարգարյան (Էնդոկրինոլոգ-պոդոլոգ) Դիաբետիկ ոտնաթաթի ճիշտ խնամք
▫️14։00 -14։15 – Քրիստինե Հակոբյան ( Պոդոլոգ ) - Սխալ կատարված գել մատնահարդարումների/ոտնահարդարումների հնարավոր բարդությունները, դրանց կանխարգելումը և բուժումը։
▫️14։15 -14։30 – Մարիամ Ալեքսանյան (Մաշկավեներաբան-պոդոլոգ)։ Պոդոլոգիական նյութերի ներկայացում
▫️14։30-15։00-Հարց և պատասխան
▫️15։00-15։30-Սերտիֆիկատների և նվերների հանձնում
Քո արևային հետքը…