Հարց բժշկին Թափուր աշխատատեղ Գնացուցակ Հատուկ առաջարկ

Մերսում

Թայլանդական

Թայլանդական ավանդական բժշկության հնագույն մեթոդներից է, որը զգալիորեն տարբերվում է մերսման արևմտյան ընդունված տեսակներից: Բոլոր հնարքները ներառում են ճնշման, ձգման և ոլորման գործողություններ, նպաստելով հոդերի շարժունակությանը, մկանների, կապանների ճկունությանը, արյան և էներգետիկ շրջանառության ներդաշնակ կարգավորմանը: Զգացեք թայլանդական հոդային մերսման հրաշագործությունները ձեր մարմնի վրա և իսկույն կտեսնեք աստվածատուր հիասքանչ բնությունն ու նրանում գոյություն ունեցող երևույթներն այլ գույներով ու երանգներով:
Թայլանդական մերսում` 60-70 րոպե 20 000 դրամ

Լիմֆոդրենաժ

Մեր մարմինում հեղուկ կա ամենուրեք: Ավշի միջոցով մարմնից՝ միջբջջային տարածությունից դուրս են բերվում տոքսիններն ու վնասակար արգասիքները: Իսկ եթե առկա է ավշային կանգ եւ թունավոր նյութերը դուրս չեն բերվում, ժամանակի ընթացքում դա կարող է լուրջ վնաս հասցնել մարմնին: Արդյունքում կարող են ի հայտ գալ բորբոքային եւ ալերգիկ երեւույթներ, հորմոնալ փոփոխություններ, ճնշման տատանումներ: Ցելյուլիտը, պարկերը աչքերի տակ, վարիկոզը նույնպես հեղուկի կանգի հետեւանք են: Լիմֆոդրենաժը նպատակ ունի վերացնել միջբջջային տարածության մեջ կուտակված հեղուկի կանգը: Մերսման այս առանձնահատուկ ձեւը անվտանգ է եւ ցուցված է գրեթե բոլորին: Այն օգնում է կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ցելյուլիտը, ավելորդ քաշը, այտուցները, վարիկոզը, կնճիռները եւ այլն:
Ընդհանուր` 60 րոպե 15 000 դրամ
Մասնակի` 30 րոպե 8 000 դրամ

Ոտնաթաթի կետային մերսում

Մարդու ոտնաթաթը դա յուրօրինակ քարտեզ է, որտեղ արտապատկերվում են բոլոր օրգաններն ու համակարգերը: Մերսման շնորհիվ կարելի է խթանիչ ազդեցություն գործել ոչ միայն ոտնաթաթի, այլ ողջ մարմնի եւ ինքնազգացողության վրա: Մերսման ժամանակ կիրառվող բնական յուղերն ու եթերայուղերը լավացնում են ոտնաթաթի մաշկի որակը եւ բարենպաստ ազդեցություն թողնում նյարդային համակարգի վրա:
Ոտնաթաթի մերսում` 60 րոպե 15 000 դրամ
Մասնակի` 35 րոպե 10 000 դրամ
                                                                                                                               Հակացելյուլիտային

Ցելյուլիտը կանանց մոտ որովայինի, ազդրերի եւ կոնքային հատվածի ենթամաշկի ճարպային բջիջների կառուցվածքային փոփոխությունն է: Ցելյուլիտի պատճառը ճարպային հյուսվածքների մասնակի ֆիբրոզացումն է, որը պայմանավորված է, մասնավորապես, հորմոնալ նյութափոխանակության խանգարումներով:
Ցելյուլիտի հետ պայքարում նպաստավոր են ինչպես ապարատային, այնպես էլ մանուալ գործողությունները, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ խնամքի միջոցները:
Հակացելյուլիտային մերսում`  60րոպե 18000դր.

Մեղրով

Այն մեզ է հասել հին Տիբեթից, ուղղված է ինչպես քաշի նվազեցման, այնպես էլ կոսմետիկական աննկարագրելի արդյունքներ ստանալու համար: Մերսումը բարելավում է հյուսվածքների սնուցումը, մաշկը հարստացնում է թթվածնով և անհրաժեշտ օրգանական նյութերով, մաքրում նյութափոխանակության արգասիքներից:
Մեղրով մերսում` 75 րոպե 18 000 դրամ
Մասնակի` 35 րոպե 12 000 դրամ

Տաք քարերով

Հրաբխային ծագում ունեցող և հաճելիի սահմաններում տաքացված քարերով ազդելով կենսաբանական ակտիվ կետերի և գոտիների վրա դուք կհայտնվեք հանգստության, առողջության, գեղեցկության և հաճույքների աշխարհում:
Մերսում տաք քարերով` 65 րոպե 18 000 դրամ

Տաք խխունջներով

Զգացեք արևադարձային տաքությունը Ձեր մարմնի վրա… Ծովային խխունջներից և ճենապակուց պատրաստված խխունջները տաքացվում են բնական նյութերով, որոնք օգնում են ջերմությանը ներթափանցել մինչև մկանային շերտ, որն էլ կարգավորում է բազմաթիվ խնդիրներ, ահա սա էլ հաղորդում է յուրահատկություն այս հիասքանչ մերսմանը: Մինչ տաքությունը հալեցնում է բոլոր տեսակի ցավերը, Ձեր մարմինը ձերբազատվում է կապանքներից, մկանային լարվածությունից և ճնշվածությունից: Օգնում է լիցքաթափվել և զգալ կյանքի բերկրալի պահերը:
Մերսում տաք խխունջներով` 65 րոպե 18 000 դրամ

Վակուումային մերսում

Չնայած նրան, որ վակուումային մերսումը առաջացել է մի շարք հիվանդություններ բուժելու համար, ներկայումս այն լայնորեն կիրառվում է որպես մարմնի խնամքի անբաժանելի մաս: Վակուումային տարրի միջոցով արյունը կենտրոնանում է մարմնի այն հատվածում, որտեղ առավել արտահատված է ճարպային բջիջների կուտակումը եւ նպաստում դրանց դուրս բերմանը:
Վակուումային մերսում` 45 րոպե 15 000 դրամ
Մասնակի` 30 րոպե 10 000 դրամ