Ուլտրաձայնային հետազոտություն

      Ուլտրաձայնային հետազոտությունը  առավել ինֆորմատիվ,

մատչելի և ճշգրիտ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ստանալ

տեղեկություն  օրգանների   և համակարգերի օրգանական

փոփոխությունների մասին:   

     «Հելիոս» բժշկական  կենտրոնում ուլտրաձայնային հետազոտությունն

 իրականացվում է TOSHIBA NEMIO XG (Ճապոնիա) 3D ժամանակակից

ուլտրաձայնային սարքի միջոցով:  Այն ունի գունավոր դոպլերի

հնարավորություն, ունի նաև ներհեշտոցային տվիչ, որը

հնարավորություն է տալիս առավել մանրամասն հետազոտել

փոքր  կոնքի խոռոչի օրգանները:

Հետազոտության ոլորտներն են.

  • Որովայնի խոռոչի օրգանների և հետորովայնամզային տարածության 

ՈՒՁՀ, լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ,

փայծաղ, երիկամներ, միզապարկ

  • Փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ` արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ
  • Վահանաձև գեղձ, կրծքագեղձեր, թքագեղձեր, ավշային հանգույցներ, փոշտ
  • Պերիֆերիկ անոթների դուպլեքս հետազոտություն
  • Հղիների ՈՒՁՀ
  • Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
  • Հոդերի  ՈՒՁՀ

Գնացուցակ