Կլինիկական հետազոտություններ

Արյան  ընդհանուր  հետազոտությունը   կարևորագույն  ախտորոշիչ  մեթոդներից  մեկն  է: Այն  իր  մեջ  ներառում  է  տեղեկություններ  լեյկոցիտների  (ինչպես նաև լեյկոցիտային բանաձևի հաշվարկի), էրիթրոցիտների, հեմոգլոբինի, թրոմբոցիտների, էրիթրոցիտների  նստման արագության  մասին:

Շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 րոպեում, կարող է տալ արյան ընդհանուր  հետազոտության  24 ցուցանիշ, որի համար անհրաժեշտ է արյան բավական փոքր ծավալ՝ երակային արյուն 20 մկլ: 

Sismex XS -500.  Ամբողջովին ավտոմատացված արյունաբանական անալիզատոր է, որտեղ հետազոտությունն իրականացվում է հոսքային ցիտոֆլյուրոմետրիային մեթոդով:  Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով (24 ցուցանիշ + 2 Research պարամետրեր՝ Սկատագրամ և Հիստոգրամ), սարքը Sysmex XS 500i (Ճապոնիա) Էրիթրոցիտների նստեցման արագության հաշվարկը կատարվում է Westergren մեթոդով (30 րոպե)

Մեզի ընդհանուր հետազոտության ժամանակ տրվում է ինֆորմացիա մեզի ընդհանուր հատկությունների (ծավալ, գույն, թափանցիկություն, նստվածքի առկայություն) վերաբերյալ: Քիմիական հատկությունները տրվում են Urisys 1010 վերլուծիչով: Ստրիպային ավտոմատ վերլուծիչ, որը 1րոպեում տալիս է 10 ցուցանիշ (pH, խտություն, GLU, Nit, Bil, Urob, Keton, Hb,Prot, Leyk.): Բացառվում է մարդկային գործոնը:

Կատարվում է նաև մեզի մանրադիտակային հետազոտություն, որը բավականին ինֆորմատիվ է և այս բոլորը միասին ընդհանրացված տեղեկություն են տալիս երիկամների և միզուղիների վիճակի մասին:

Սնկային հիվանդությունների ժամանակ հիմնական ախտորոշիչ մեթոդներից մեկն է ախտահարված մաշկի, լորձաթաղանթի, եղունգների, վնասված մազերի հատվածների մանրադիտակային հետազոտությունը:

Կանացի և տղամարդու քսուքի հետազոտությունը տալիս  է  ինֆորմացիա  միզուկի  և  սեռական   օրգանների   բորբոքային  պրոցեսի, սնկերի  և  ինֆեկցիաների  առկայության  մասին:

Էյակուլյատի (սերմնահեղուկի) հետազոտության հիմնական նպատակը՝ որոշել պտղաբերությունը (ֆերտիլությունը), տղամարդու անպտղությունը: Սպերմոգրամման սպերմատոգենեզի որոշումն է. սերմի ֆիզիկական հատկությունները, մորֆոլոգիան և սպերմատոզոիդների շարժունակության