Կենսաքիմիական հետազոտություններ

Այս  հետազոտությունները  տեղեկություն  են  տալիս  սպիտակուցների (ընդհանուր սպիտակուց, ալբումին),  նրանց  վերջնական  փոխանակման արգասիքների`մետաբոլիտների (կրեատինին,  միզանյութ), ֆերմենտների(AST, ALT,  ALP, GGT, LDH, AMYL), ածխաջրերի (GLU), ճարպերի (CHOL, TRIGL, HDL-C, LDL-C), պիգմենտային (BIL-T, BIL-D) փոխանակության և  միկրոէլեմենտների՝  (K, Ca, Mg, Phos, Iron)  վերաբերյալ:

Cobas C111 (Roche Diagnostics, ԳերմանիաԱրյան կենսաքիմիական վերլուծիչ, որը նախատեսված է ամբողջական արյան մեջ (գլիկոլիզացված հեմոգլոբին), ինչպես նաև արյան շիճուկում, պլազմայում, մեզում կենսաքիմիական ցուցանիշների չափման համար

ԿՈԱԳՈՒԼՈԳՐԱՄՄԱ

Արյան  մակարդելիության  հետ  կապված  հետազոտություններն  իրենց  մեջ  ներառում  են պրոթրոմբինային  ժամանակը, պրոթրոմբինային  ինդեքսը, ՄՆՀ-ն (Միջազգային  նորմալիզացված  հարաբերակցություն), թրոմբինային  ժամանակը,  պորցիալ  թրոմբինային ժամանակը  և  ֆիբրինոգենը: Հետազոտությունները կատարվում են St-art 4 (Stago) (Ավստրիա) վերլուծիչի օգնությամբ: