Իմունոլոգիական հետազոտություններ

Իմունոլոգիական  հետազոտություններն  իրենց  մեջ  ընդգրկում են  վերարտադրողականության  հորմոնների, մակերիկամի կեղևի,   հիպոֆիզի, վահանաձև  գեղձի հորմոնների,  ուռուցքային  մարկերների  և  ինֆեկցիաների  հետազոտությունները,  ինչպես  նաև  IgE-ի և  վիտամին  D-ի հետազոտությունները:

Cobas E411 Էլեկտրոքեմիլյումինեսցենտային ախտորոշման նորագույն տեխնոլոգիայի կիրառումը հնարավոր դարձրեց մշակել բարձր ճշգրտությամբ, առանձնահատկությամբ և վերարտադրողականությամբ թեստ-համակարգեր: Հետազոտվող նյութը՝ շիճուկ, պլազմա, արյուն, թուք, մեզ, նմուշի ծավալը՝ 10-50 մկլ, էքսպրես հետազոտության իրականացման հնարավորություն, ստուգիչ տեստերի կիրառում: