Էնդոկրինոլոգի խորհրդատվություն, բուժում

«Հելոս» բժշկական կենտրոնում իրականացվում է էնդոկրին հիվանդությունների լայն սպեկտրի ախտորոշում և բուժում: Ախորոշումն իր մեջ ներառում է պացիենտի լայնածավալ հորմոնալ լաբորատոր հետազոտություններ, էնդոկրին համակարգի օրգանների  գործիքային հետազոտություն և համապատասխան բուժման նշանակում:

  • Շաքարային դիաբետ 1-ին և 2-րդ տիպի
    • դիետոթերապիա
    • դեղորայքային բուժում
    • ինսուլինային թերապիա
  • Շաքային դիաբետի բարդություններ (մակրո և միկրոանգիոպատիա)
  • Ճարպակալում
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ​
    • յոդդեֆիցիտային վիճակներ
    • հիպոթիրեոզ
    • հիպերթիրեոզ
    • թիրեոիդիտ
    • հանգուցային գոյացություններ
  • Հիպերպրոլակտինեմիկ վիճակներ
  • Հիրսուտիզմ
  • Դաշտանադադար (մենոպաուզա, նախա- և հետդաշտանադադարային երևույթներ)
  • Օստեոպորոզ
  • Մակերիկամային հիվանդություններ

«Հելիոս» բժշկական կենտրոնում առաջարկում են իրականացնել համալիր թերապևտիկ միջամտություններ՝ հիմնված դեղորայքային բուժման վրա, համակցված ֆիզիոթերապիայի ուղեցույցների ու յուրաքանչյուր հիվանդի համար անհատական մշակված սննդակարգային առաջարկների հետ: