
Էլեկտրասրտագրություն
«Հելիոս» բժշկական կենտրոնում տրամադրվում է բժիշկ-սրտաբանի խորհրդատվություն, տաբեր սրտանոթային հիվանդությունների ախտորոշում և բուժում։ Իրականացվում է էլեկտրասրտագրություն։ ԷՍԳ-ն սրտաբանական ամենատարածված գործիքային հետազոտությունն է՝ հիմնված ներստրային էլեկտրական իմպուլսների գրանցման վրա: Սա պարտադիր հետազոտություն է բոլոր սրտաբանական հիվանդների կամ սրտային հիվանդության կասկածով մարդկանց համար և գերազանց եղանակ է սրտի աշխատանքային ռիթմի խանգարումները գնահատելու համար:
Այս հետազոտությունը նաև հնարավորություն է ընձեռում ճանաչել էլեկտրական իմպուլսների փոխանցման խանգարումները կամ նրանց ոչ ճիշտ օջախում ի հայտ գալը:
Ցուցումներ
- Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում:
- Սրտի պսակային հիվանդությունների ախտորոշում (սրտի իշեմիկ հիվանդություններ, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտ):
- Սրտամկանի գերաճի (հիպերտորֆիա) և սրտի փորոքների մեծացման (լայնացման) ախտորոշում: